Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Գառնի համայնքի տարիների թնջուկը aravot.am aravot.am

time
Գառնի համայնքի տարիների թնջուկը

«Առավոտին» է դիմել Գառնի համայնքի Խաչատուր Աբովյանի փողոց 1 փակուղու համար 5 տան մշտական բնակիչ Սրբուհի Ազատի Խաչատրյանը՝ իրեն պատկանող հողակտորի վրա իր իսկ ձեռքով 2000 թվականից աստիճանաբար կառուցած 35 քմ տան իրավական գրանցման խնդրով։ Այստեղ Սրբուհին մշտապես ապրում է 2012 թ.-ից՝ սկզբում դստեր հետ: Վերջինիս ամուսնությունից հետո արդեն միայնակ է ապրում։

1500 քմ հողակտորը նրան է տրամադրվել 1999 թվականին։ Շուրջ 25 տարի նա տիրապետել եւ կառավարում է հողակտորն ու տունը։ Տարիներ շարունակ նա բազմիցս դիմել է համայնքապետարան՝ տունն ու հողամասն իր անունով գրանցելու համար։ Սակայն նրա դիմումներն արձագանք չեն ստանում, անվերջ խոստանում են, որ կզանգեն, իսկ ավագանու նիստերի մասին ոչ մի տեղեկություն նրան չեն տրամադրում։

Վերջին դիմումը նա ներկայացրել է համայնքապետ Տիգրան Պողոսյանին 2024 թ. սեպտեմբերի 17-ին ու մինչեւ օրս պատասխան չի ստացել։

Նա ներկայացրել է նաեւ ինքնակամ կառույցի եւ հողակտորի հատակագծերը, ինչպես նաեւ էլէկտրաէներգիայի եւ ջրի համար արված մուծումների անդորրագրերը ու այլ անհրաժեշտ փաստաթղթեր։

-Ինձ հիշում են միայն ընտրություններից ընտրություն,- ցավով ասում է Սրբուհին։

Գ. ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.09.2025թ.

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test