Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան «շտապում է» 1in.am 1in.am

time
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան «շտապում է»

Սեպտեմբերի 12-ին, երբ Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդեր Քըլըչը ժամանել է Երևան, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը գտնվել է Հռոմում:

Ինչպես հասկացվում է «Անադոլուի» տեղեկատվությունից, նա Միջազգային հարաբերությունների ինստիտուտում հանդես է եկել զեկույցով, ապա պատասխանել իրեն ուղղված հարցերին:

Ըստ երևույթին՝ ի թիվս այլոց՝ Թուրքիայի արտգործնախարարին ուղղվել է նաև հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ հարց: Այդ մասին «Անադոլուն» հայտնում է, որ Ֆիդանը կարևորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերություների հաստատման պատմական ռիսկը, այդ գործընթացի համար շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրա աջակիցներին և հավելել, որ նախագահ Թրամփը Վաշինգտոնում ամրագրել է պատմական համաձայնությունը:

«Հենց որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիր ստորագրվի, մենք նույնպես արագորեն կկարգավորենք Հայաստանի հետ հարաբերությունները»,- ասել է Ֆիդանը՝ մինչ այդ հայտարարելով, որ Թուրքիան հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրումն ակնկալում է եկող տարվա առաջին կեսին:

Այս առթիվ այլ տեղեկատվություն առայժմ չկա, Ֆիդանի հայտարարությանը Բաքվի մամուլը չի անդրադարձել, ուստի մնում է ապավինել «Անադոլուի» բարեխղճությանը և ուշադրության առնել այն, որ Թուրքիա այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Էրդողանին Երևան է հրավիրել՝ մասնակցելու Եվրոպայի ժողովրդավարական հանրության խորհրդաժողովին:

Դատելով Ֆիդանի ակնկալիքից՝ Անկարան հայ-ադրբեջանական համաձայնագրի վերջնական ստորագրումը տեսնում է այդ ժամանակահատվածում: Ըստ էության՝ դա նշանակում է, որ Թուրքիան հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրումը չի պայմանավորում Հայաստանի սահմանադրական փոփոխություններով:

Սա, իհարկե, նախնական տպավորություն է: Բայց երևում է՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում «շտապում է»: Ինչո՞ւ, պատճառները մի քանիսը կարող են լինել, բայց դա արդեն բոլորովին այլ թեմա է:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test