Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղություն է հաստատվել, այս գործում անգնահատելի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա վարչակազմի դերակատարումը՝ հայտարարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հարավային Կովկասում, մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր ՀՀ-ում, եւ այս փաստը պիտի գիտակցել։ Մենք՝ երրորդ հանրապետության քաղաքացիներս չգիտենք, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության պայմաններում, աշխատել խաղաղության պայմաններում, դա մեզ անծանոթ զգացում է, որովհետեւ մեր անկախության առաջին օրից մենք ապրել ենք կոնֆլիկտի մթնոլորտում, պատերազմի կամ ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակում։ Մենք զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել, իմանանք, թե ինչ է նշանակում խաղաղություն, ինչպիսին է այն եւ ինչ տեսք ունի»,- նախորդ ամսվա ավարտին էլ նման հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի այս ծայրահեղ մանիպուլյատիվ հայտարարություններից հետո, ըստ սոցհարցումների, մի փոքր բարձրացել է վերջինիս վարկանիշը: Նիկոլ Փաշինյանին հաջողվում է հիմարացնել մարդկանց, ստեր տարածել, հաջողությունների պատրանք ներշնչել եւ թեկուզ չնչին, սակայն կայուն հաջողություններ գրանցել:
Հոգեբան Արկադի Մեհրաբյանին հարցրինք` ո՞րն է մանիպուլյացիաներին չտրվելու գաղտնիքը: Ինչո՞ւ է հայ հանրությունն այս աստիճան սկսել վախենալ պատերազմից եւ հանուն չերաշխավորված խաղաղության, պատրաստ է հանդուրժել ամեն ինչ, հավատալ ամենամեծ ստերին անգամ, եթե խոսքը խաղաղության մասին է:
Հոգեբանը մեզ հետ զրույցում ասաց. «Մանիպուլյացիաներին դիմակայելու միակ տարբերակը դրանք շրջանցելն է: Մարդը չի վախենում այն ժամանակ, երբ գիտակցում է, որ սպառնալիքը չի ազդելու իր վրա: Կա «տագնապային կասկածանք» ասվածը: Երբ մարդն ունենում է այս խնդիրը, այն կարող է տարիների ընթացքում ավելի խորանալ: Այստեղ ազդեցություն են ունենում ընտանիքը, դպրոցը, մանկապարտեզը, ինչպես նաեւ` պետական գաղափարախոսությունը: Երբ պետական գաղափարախոսությունն անդադար գուժում է նոր վտանգի մասին, մարդկանց թույլ կողմերն ավելի խոցելի են դառնում: Արդյունքում` անինքնավստահությունն ավելի է մեծանում: Զոհի դերում հայտնվելու հակված մարդիկ շատ արագ ընկնում են Փաշինյանի ազդեցության տակ: Մեր հանրության մեջ այդպիսիները շատ են: Այստեղ շատ կարեւոր է նաեւ ընտանեկան դաստիարակությունը, որն անպայմանորեն կապված է նաեւ երկրի վիճակի հետ: Հայաստանում, ցավոք, վերջին տարիներին քաոս է տիրում, գաղափարախոսությունը նույնպես քաոսային է, արժեհամակարգային ոչինչ չի մնացել: Այսօր ով ինչպես կարողանում է, իր երեխային դաստիարակում է: Հավանաբար, լսած կլինեք, որ ծնողները շատ հաճախ երեխային հորդորում են` զգույշ կլինես: Երեխան, լսելով ծնողին, զգույշ է մեծանում, հետո կայանում է կամ չի կայանում, արդյունքում չի անում ինքնավստահ ու համարձակ քայլեր ու դոփում է նույն տեղում: Այս ամենին նպաստում են երկրի անկայուն վիճակը, քաղաքական քաոսը, տնտեսական խառնաշփոթը եւ այլն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը զբաղված է բացառապես պոպուլիզմով: Պոպուլիզմն է նրանց հիմնական զենքը: Դա են կարողանում միայն անել…. Տրամաբանական եւ ռացիոնալ մտածողությունը պետք է հիմնված լինի փաստերի վրա: Մինչեւ մեր ազգի մոտ չձեւավորվի նման մտածողություն, մեր ժողովուրդն անդադար ենթարկվելու է մանիպուլյացիաների, կապ չունի, թե ում կողմից` Պուտինի՞, Էրդողանի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test