Կարգալույծ աբեղա Հարություն Հարությունյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ի պաշտպանություն Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի, նաև փակագծեր բացել այլ հոգևորականների կողմից եկեղեցու պատերի ներսում տեղի ունեցող արատավոր արարքների մասին:
Հարություն Հարությունյանը Տեր Արամ քահանայի ձեռամբ կատարված մկրտության տեսանյութ է հրապարակել և գրել.
«Երևում է, որ այս տրակտորը շատ է պետք այդ երեխային, իսկ այս տեսակ քահանան`մեր ժողովրդին: Ու թող կիսագրագետ քննադատողները և նրանց հլուհնազանդ տատասկները մի քիչ խելք ունենան ու պապանձվեն, քանի դեռ Աստված չի բարկացել իրենց վրա:
ՀԳ. Հա, ու մեկ էլ մի կարևոր բան ասեմ իմ նախկին հոգևոր եղբայրներին. անմեղ մարդու վրա ցեխ շպրտելուց առաջ թող բոլորը հիշեն խնդրում եմ, որ, ինչպես ասում են, այստեղ «ձեր գեղից մարդիկ կան», ովքեր շատ ավելի խայտառակ բաներ կարան պատմեն ու ձեզ կանոնական իրավունքով դատեն, եթե իրենց ափերից հանեք։
Օրինակ` թե ինչպես էր միաբանական ճաշարանի ավագ խոհարարուհի տիկին Ռիման պարբերաբար մեռոն եփում Ներսիսյանների կրտսեր եղբայր, Գևորգի ղեկավարած ճաշարանում ու ինչպես էր այդ (ոչ հոգևորականների ձեռքով ու մյուս կերակուրների կողքին եփված) մեռոնը դույլերով գիշերվա մթության քողին բերվում Մայր Տաճար` հիմնական կաթսայի մեջ խառնվելու համար...
Կամ էլ եթե կուզեք, կարող ենք հիշել այն արքեպիսկոպոսներին ու եպիսկոպոսներին, ովքեր առանց մեղքերի խոստովանության կարգն անցնելու պատարագ են մատուցում։ Կամ էլ գինու տեղը սկիհի մեջ Կոկա-Կոլա են լցնում։ Բա սա ձեզ պե՞տք է: Ավելի լավ չի՞ լինի, որ մի քիչ համեստ պահեք ձեզ ու գոնե լռեք, եթե ներողություն խնդրելու և ինքնակամ հրաժարական գրելու քաջությունը չունեք»։
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) հրահանգով՝ Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբում քննարկվելու է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանին կարգալույծ անելու հարցը:
Տեր Արամ քահանա Ասատրյանի շուրջ աղմուկն առաջացավ այն բանից հետո, երբ վերջինս որոշ ժամանակ առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում իրար հաջորդող երկու գրառում կատարեց, որոնցից մեկով տեսակետ էր հայտնել, որ եկեղեցական բարձրագույն իշխանության մեջ ավելի ցայտուն տեսանելի է անսեր ու աններող ոգին, մյուսով էլ ահազանգել էր՝ հայտնելով իր նկատմամբ ճնշումների և սպառնալիքների փորձի մասին: Այս ամենից հետո համայնքի բնակիչները լրատվամիջոցների հետ զրույցներում մտահոգություններ են հայտնում, որ Մայր Աթոռի հոգևոր բարձր դասը ընդվզելու համար կարող է նրան կարգալույծ անել, ինչին իրենք դեմ են:
Քահանան նաև մեկ այլ առիթով բարձրաձայնել է. «Աննա Հակոբյանը խնդրեց՝ պատմեմ վանքի պատմությունը, դրանից հետո սկսվեցին հալածանքները»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test