Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ֆիդան․ Ակնկալում ենք, որ ՀՀ–Ադրբեջան համաձայնագիրը կստորագրվի 2026-ի առաջին կեսին panarmenian.net panarmenian.net

time
Ֆիդան․ Ակնկալում ենք, որ ՀՀ–Ադրբեջան համաձայնագիրը կստորագրվի 2026-ի առաջին կեսին

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ելույթ ունենալով Հռոմի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում, հայտարարել է, որ Թուրքիան ակնկալել է, որ 2026 թվականի առաջին կեսին Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր։

Թուրքիայի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրման գործընթացին աջակցելու համար։

Նա հավելել է նաև, որ կարևորում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկված պատմական քայլերը՝ միտված խաղաղության հաստատմանն ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, հատկապես Ղարաբաղում տեղի ունեցած զարգացումներից հետո։

«Երբ Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի վրա վերջնական ստորագրություններ դրվեն, մենք արագ կկարգավորենք Հայաստանի հետ հարաբերությունները»,- հայտարարել է Ֆիդանը։

Սեպտեմբերի 12–ին Երևանում էր Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Նա հանդիպել է հայ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են նախորդ հանդիպումների ժամանակ մշակված և համաձայնեցված հարցերը՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով: Այս համատեքստում նրանք մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ։ Հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test