PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն սեպտեմբերի 12-ին հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենին։
Կողմերը անդրադարձ են կատարել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղղությամբ իրականացվող բոլոր կարևոր ուղղություններին, ներառյալ՝ օգոստոսի 8-ին ստորագրված երկկողմ հուշագրերի իրագործումը։
Քննարկման առանցքում եղել են էներգետիկայի, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտներում նորարարական համագործակցության հնարավորությունները։
«Արարատ Միրզոյանը և Բրենդան Հենրեհենը քննարկել են նաև Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հռչակագրի իրականացմանն, այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) կյանքի կոչմանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է համաձայնեցված սկզբունքների հիման վրա հաղորդակցությունների և ենթակառուցվածքների ցանցի ընդլայնման կարևորությունը՝ ինչպես տարածաշրջանային խաղաղության, այնպես էլ ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածության ավելացման համատեքստում»– ասվում է հաղորդագրության մեջ:
Միրզոյանը կարևորել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն ու ցուցաբերած ջանքերը։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ու միջազգային գործընթացների շուրջ։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test