Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Լարված իրավիճակ՝ Արարատի մարզի Ջրաշեն գյուղում. 2500-ից ավելի բնակիչներ 7 ամիս է զրկվել են տրանսպորտից, ու Երևանի հետ արտաքին կապը վերածվել է մղձավանջի. բնակիչները դիմում են նախարար Դավիթ Խուդաթյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ shamshyan.com shamshyan.com

time
Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արարատի մարզում։ Արտաշատ խոշորացված համայնքի Ջրաշեն բնակավայրում էին հավաքվել նույն գյուղի բնակիչները և խնդրում ու պահանջում էին պատկան մարմիններից, որպեսզի վերջապես հստակ պատասխան տան, թե ում մտքով անցավ ու կատարեց մի այնպիսի ժողովրդին ոչ հաճո որոշում, ինչի պատճառով մոտ 7 ամիս է ողջ Ջրաշենը և հարակից Դիտակ գյուղը զրկվել են միակ տրանսպորտից։Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Երբեք մեր մտքով չէր անցնի թե մի ամբողջ գյուղ, որտեղ 2500-ից ավելի բնակիչներ են ապրում, մեծ մասը թե աշխատանքի, թե սովորելու նպատակով միշտ Երևանում են լինում ու հիմա 7 ամիս է ամբողջ գյուղը մնացել է առանց տրանսպորտի։ Ասում են, թե տրանսպորտային բարեփոխում ենք անում։ Բա 7 ամիս մի ամբողջ գյուղ մնա առանց տրանսպորտի՞, էդ ձևի բարեփոխում երևի աշխարհի ոչ մի երկրում չի եղել։Առաջ տրանսպորտը մեզ հասցնում էր մինչև Նուբարաշեն, Երևանի Սասունցի Դավիթ կայարան։ Գոհ էինք, լավ-վատ մեզ ձեռք էր տալիս, իսկ հիմա էս 7 ամիս է կամ տաքսիներով ենք գնում, կամ էլ ոտքով։Ով է տեսել էս դարում երեխաները դասի գնան ոտքով։ Ավագ սերնդի մարդիկ ոտքով գնան աշխատանքի։ Ում ասես դիմել են, էլ մարզպետարան, էլ կառավարություն, Արտաշատի քաղաքապետարանից խոստացան, որ հարցը կլուծվի ի շահ բնակչի, էս 7 ամիս է չի լուծվում։ Միայն ասում են՝ խնդրին ծանոթ ենք։ Գիտենք, որ ծանոթ եք ու միայն դուք չէ, բայց քաջ ծանոթ լինելով պրոբլեմին՝ մինչև այժմ ոչ մի լուծում չեք տալիս, ինչի պիտի մի ամբողջ գյուղ, հլը չենք ասում Դիտակի մասին, կտրված մնան ամբողջ աշխարհից։Քանի որ մարզպետարանն ու Արտաշատի քաղաքապետարամը ի զորու չեն խնդիրը լուծելու, խնդրանքով դիմում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, ասելով՝ պարոն նախարար, մեզ տեղեկացրել են, որ հարցի լուծումը ձեզնից է կախված։ Խնդրում ու պահանջում ենք, մեր արդարացի պահանջը լուծեք, եթե ոչ, ստիպված դիմելու ենք ամենածայրահեղ միջոցների, ընդհուպ կհասնենք մինչև ձեր աշխատավայր, բայց ուզում ենք հարցը լուծվի քաղաքակիրթ եղանակով։ Երեխաներն էլ ասում են, որ ուզում են իրենք էլ քաղաքում պարապմունքներն անցկացնեն, բայց տրանսպորտ չկա կտրվել են. ավտոբուս ենք ուզում որ ապահով գնանք գանք, չենք ուզում որ թափառող շները հարձակվեն մեզ վրա»։Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test