ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների 142 «կողմ» 10 «դեմ» և 12 «ձեռնպահ» հարաբերակցության ընդունել է «երկու պետություն սկզբունքով» իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման բանաձև: Այդ մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները: Իսրայելի ԱԳՆ-ն դատապարտել է բանաձևը, իսկ ՄԱԿ-ն անվանել «կրկես»: Բանաձևը քննադատել է նաև ԱՄՆ պետդեպարտամենտը, այն անվանել «հակաարդյունավետ, որ վնասում է կարգավորման դիվանագիտական ջանքերին»:
ՄԱԿ-ի ԳԱ բանաձևն, իհարկե, իրավական ուժ չունի, բացառապես խորհրդատվական է, ուստի ակնկալել, թե դրան հետևելու են «կողմ» քվեարկած երկրների գործնական քայլերը, միամտություն է: Իսրայելը նույնիսկ Պաղեստինի անկախության ճանաչման ակտերն է «թուղթ» որակում:
Այդուհանդերձ, բանաձևի քաղաքական կարեւորությունը նրանում է, որ այն հեղինակել և քվեարկության են ներկայացրել Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան, ինչը պայմանականորեն կարելի է անվանել Պաղեստինի պետության ճանաչման հարցում Եվրոպայի և արաբական աշխարհի համերաշխության դրսևորում:
Դա, ամենայն հավանականությամբ, տևական ժամանակով կամ առհասարակ օրակարգից հանում է «Աբրահամյան համաձայնությունների» միջոցով Մերձավոր Արևելքում հաշտության, կայունության և համագործակցության հասնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը:
Ի՞նչ «խմորումներ» են սպասում Մերձավոր Արևելքին՝ չափազանց բարդ է կանխատեսել: Ուշադրության արժանի է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ի համաձայնությունները կայացել են նաև Իսրայելի միջնորդությամբ Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև «քաղաքական դաշինքի» հեռանկարի հանդեպ Իլհամ Ալիևի շահագրգռվածության հիման վրա:
Ադրբեջանը, չնայած աշխարհիկ պետական կարգին, իսլամական աշխարհի մաս է, նրա մերձավորագույն դաշնակիցը Թուրքիան է, որ Պաղեստինի և մերձավորարևելյան կարգավորման հարցերում ԱՄՆ-ի հետ գտնվում է հակառակ ճամբարում: Այդ հողի վրա բացառված չէ ռուս-թուրքական համագործակցություն: Եթե իրադարձությունները զարգանան Իսրայել-Թուրքիա, Ռուսաստան-Իսրայել դիմակայության սցենարով, ապա Ալիևը հարկադրված կլինի կողմնորոշվել իսրայելա-ամերիկյան և ռուս-թուրքական ճամբարների միջև: Նա կվերադառնա՞ «Պուտինի գիրկը»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test