Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչ կանեի ես hraparak.am hraparak.am

time
Ինչ կանեի ես

Ի՞նչ կանեի ես, եթե լինեի քաղաքական կուսակցության ղեկավար, որը հավակնում է իշխանության գալ` 2026 թ. ընտրություններում հաղթելու ճանապարհով: Նախ, ամեն քայլափոխի, 24 ժամ շարունակ կխոսեի այն մասին, որ խաղաղություն եմ բերելու եւ դա անելու եմ ոչ թե Ալիեւին ու Էրդողանին քծնելու, նրանց հետ սուրճ խմելու առաջարկներով, նրանց հետ լայնաժպիտ լուսանկարվելով ու նրանց ցանկությունները կատարող «Ձմեռ պապի աշխատելով», այլ առաջին հերթին բանակն ուժեղացնելու, մի նորմալ զինվորականի պաշտպանության նախարար կարգելու, զինվորական կարգապահությունը բանակում վերականգնելու ճանապարհով:

Կասեի, որ իշխանության գալու պահից տքնաջան աշխատանք եմ տանելու դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի ու Վրաստանի հետ բարելավելու ուղղությամբ` բոլոր այդ երկրներում գրագետ, բազմափորձ, տվյալ երկրների լեզուն ու մշակույթը իմացող-սիրող դեսպաններ նշանակելով:

Կհայտարարեի, որ փոխելու եմ սփյուռքի համայնքների ու սփյուռքահայերի նկատմամբ պետության վերաբերմունքը, նախ Զարեհ Սինանյանին Գլենդել` իր հայրենիք ճանապարհելով եւ նրա փոխարեն սփյուռքը հասկացող- սիրող, սփյուռքում ընդունված մարդ նշանակելով, Հայաստան մուտքի բոլոր արգելքները վերացնելով:

Կարգելեի իմ կուսակիցներին, ապագա պաշտոնյաներին կիրառել հայհոյանքի, վիրավորանքի լեզուն բոլորի նկատմամբ` անգամ նրանց, ովքեր մեզ հայհոյում են: Այդ արգելքը խախտողին հրապարակավ կպատժեի` ի ցույց բոլորի: Հանրային համերաշխության, փոխադարձ հարգանքի ու սիրո մթնոլորտը վերականգնելը կդարձնեի իմ թիվ 1 գործը: Չէ որ դա կախված չէ աշխարհաքաղաքական իրավիճակից: Կհայտարարեի, որ իշխանության գալով մեծ համաներում եմ հայտարարելու` կալանավորվածների, վարկային ժամկետանց պարտքերի ու հետապնդումների:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test