Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Հակոբ Արշակյանը շարքային ուսապարկ չէ hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Հակոբ Արշակյանը շարքային ուսապարկ չէ

ՔՊ-ում ակտիվ քննարկում են՝ ինչու, այնուամենայնիվ, ամենակարկառուն ՔՊ-ականներից մեկը՝ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, կուսակցության ղեկավար մարմնում` ՔՊ վարչությունում ընդգրկվելու հավակնություններ չդրսեւորեց, վարչության անդամի թեկնածություն չառաջադրեց։

Նրա մտերիմների կարծիքով, Արշակյանը շարքային ուսապարկերից տարբերվում է նրանով, որ միշտ ունեցել է սեփական կարծիքը. եթե անգամ չի արտահայտել, միեւնույն է՝ չի համաձայնել, չի գովերգել շեֆին եւ չի կրկնել նրա՝ իրեն դուր չեկած տեսակետները:

Դրա համար էլ նախընտրել է չմտնել վարչություն, որտեղ Նիկոլ Փաշինյանի զինվորներն են, նրա յուրաքանչյուր անհեթեթությունը րոպե առաջ կրկնողներն ու նրա հրահանգով կամրջից նետվելու պատրաստ անձինք։

Արշակյանին հարցրինք իր չառաջադրվելու պատճառների մասին, կարճ-կոնկրետ պատասխանեց․ «Ցանկություն չունեի»: Թե ինչու չուներ` չասաց։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test