Բաքվի դատարանում Արցախյան առաջին պատերազմին վերաբերող «փաստաթղթեր» են հրապարակվել
sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Բաքվում կայացել է հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով հերթական շինծու դատավարությունը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` հրապարակվել են Արցախյան առաջին պատերազմին վերաբերող «փաստաթղթեր»։
«Դատավարության» ընթացքում ելույթ է ունեցել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
Արցախի նախկին ղեկավարության և մյուս գերիների գործով հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք: