Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ռուս-ուկրաինական բանակցություններ չե՞ն լինի 1in.am 1in.am

time
Ռուս-ուկրաինական բանակցություններ չե՞ն լինի

Պատասխանելով ռուս-ուկրաինական պատվիրակությունների հնարավոր հանդիպման մասին հարցին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն ասել է, որ կողմերի միջեւ «շփման հողովակներ հաստատված են, հաղորդակցվելու հնարավորություն կա, բայց առայժմ, երևի պետք է արձանագրել, որ պաուզա է»:

Ավելի վաղ տպավորություն կար, որ Ռուսաստանը և Ուկրաինան ոչ միայն կշարունակեն քննարկումները, այլև «որոշակիորեն կբարձրացնեն պատվիարակությունների ներկայացուցչական մակարդակը»:

Դա տեղի չի ունեցել և տեսանելի ապագայում կողմերը հազիվ թե վերադառնան «փորձագիտական քննարկումների»: Այդ են վկայում նաեւ արտաքին դերակատարների գնահատականները:

Եվրամիության անվտանգության և արտաքին կապերի գերագույն հանձնակատար Կայա Կալասը, մասնավորապես, տեսակետ է հայտնել, որ ուկրաինական պատերազմը «կշարունակվի առնվազն ևս մեկ-երկու տարի»: ԱՄՆ փոխնախագահ Վենսը ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ հրապարակայնացրել է, որ Ռուսաստանը «պահանջում է ևս վեց հազար քառակուսի կիլոմետր դեռևս չգրաված տարածք»:

Ուկրաինական կարգավորման հեռանկարի վերաբերյալ խիստ հոռետես է նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Նա փաստացի խոստովանել է, որ այդ հակամարտության խորքային պատճառների մասին տեղեկացված չի եղել և «հիասթափված է Պուտինից»:

ԱՄՆ նախագահի վերջին ձևակերպումից հասկացվում է, որ նա Ուկրաինայից տարածքային պահանջների հարցում Պուտինի անփոփոխ դիրքորոշումն անընդունելի է համարում: Որքանով հասկացվում է, Վաշինգտոնի ծրագրի իմաստն այն է, որ մարտական գործողությունները ներկայիս շփման գծով դադարեցվեն, մյուս բոլոր հարցերը մնան ապագային:

Ի՞նչ կարելի է սպասել ռուս-ուկրաինական ճակատում: Եվրոպական առաջնորդները փորձում են ԱՄՆ նախագահին համոզել, որ Ռուսաստանին կանգնեցնել հնարավոր է միայն ճնշումների միջոցով: Դոնալդ Թրամփը, կարծես, Պուտինի հետ բաց առճակատումից խուսափում է: Արևելյան Եվրոպայում «տագնապ է հայտարարված»: Ռուս-ուկրաինական պատերազմը կարող է ավելի տևել, քան՝ Երկրորդ համաշխարհայինը: Ընդ որում, կարծես, «հաղթողներ և պարտվողներ չեն կարող լինել» նարատիվը, որ գործածական էր հակամարտությունների կարգավորման դեպքում, Ուկրաինայի պարագայում ակտուալ չէ, որտեղ հանգուցալուծումն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հենց ռազմադաշտում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test