Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Քաղաքական գործիչը պետք է կարողանա իր ժողովրդի հետ լեզու գտնել և առաջնորդել hraparak.am hraparak.am

time
Քաղաքական գործիչը պետք է կարողանա իր ժողովրդի հետ լեզու գտնել և առաջնորդել

«Հրապարակի» զրուցակիցը ՍԻՄ կուսակցության նախկին նախագահ, նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանն է:

- Քաղաքական խոսքի մշակույթը տարեց տարի, անգամ օրեցօրս դառնում է առավել կենցաղային, փողոցային մակարդակի: Ազգային ժողովում հաշիվներ պարզելուց, մինչև իրար թմրամոլ ու սեռավարակ կրող են անվանում, իրար ծեծում: Քաղաքական դաշտը երբեք էլ չի եղել իդեալական, սակայն առաջներում կա՞ր այսպիսի երևույթ:

- Պետք է հասկանալ, թե այստեղ որն է առաջնային. իրավիճա՞կը, թե՞ խոսքի մշակույթը: Մեկը մյուսից կախված են: Իրավիճակը կարող է առաջացնել մշակույթի փոփոխություն և խոսքի ինտենսիվությունը, ագրեսիվությունը կարող է առաջացնել իրավիճակ: Այնպես որ, երբ խոսքը վերաբերում է ծայրահեղություններին, դրանք վնասակար են: Ամեն ինչ պետք է անել ծայրահեղություններից զերծ մնալու համար: Համենայն դեպս նորմալ քաղաքական գործիչներն այդպես են վարվում: Ինչ է դա նշանակում` յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքը պետք է զերծ մնա ծայրահեղ իրավիճակներ ստեղծելուց, սակայն կան նաև մարդիկ, որոնք ծայրահեղ իրավիճակներ ստեղծում են անկախ իրենց կամքից, ինչը շատ ավելի բարդ խնդիր է: Լինում են դեպքեր, երբ փորձում ես համարժեք պատասխան տալ, այսինքն` մարդը ստիպված է համարժեք պատասխան տալ դիմացինին: Նույն քրական օրենսգրքում անհրաժեշտ պաշտպանության գերազանցումը դատապարտվում է ավելի մեղմ, քան դիտավորյալ հանցագործությունը: Նույնը քաղաքականության մեջ է: Այստեղ մնում է ասել մեկ բան. ամեն բան չափի մեջ է գեղեցիկ, սակայն մեզանում շատերը վաղուց անցել են իրենց չափերը:

- Ինչո՞վ է պայմանավորված, որ չափերը շատ են անցնում, կարմիր գծեր են հատում, փողոցային բառամթերք են կիրառում, ինտրիգներ են հրահրում եւ այսպես շարունակ:

- Այս երևույթը ներքին մշակույթի խնդիր չէ, սա արտաքին ազդեցությունների դրսևորման արդյունք է: Եթե մենք հայերով, ազգային փոքրամասնությունների հետ միասին, մենք մեզ զգանք մեկ մարմին, չափն այսքան չենք անցնի, և ներքին հարաբերություններում այս աստիճան ամենաթողություն չի լինի: Կան արտաքին տարբեր ազդեցություններ ու հատկապես տեսակով ակտիվ մարդիկ ընկնում են այդ ազդեցությունների տակ, դրսից իրենց պաշտպանված ու ուժեղ են զգում և հանգեցնում են նրան, որ ներսում ամենաթողություն տիրի: Անցնում են չափերը ինչքան կարող են ու առանց հատուկ շեշտելու, թե որ կողմն է չափն անցել առաջինը և ով է պատասխանողը, իրավիճակը դառնում է անտանելի:

- Այսինքն` կարծում եք, որ արտաքին ազդեցությո՞ւնն է օրինակ իշխանություններին դրդել լինել առավել անհանդուրժող, չարախոս, հայհոյախոս:

- Պարզ չէ՞, որ մեզանում հիմնական բացասական ազդեցությունները գալիս են արտաքին ազդեցությունից: Արդեն 35 տարի է մենք ականատես ենք լինում, որ այսինչը, կամ այնինչն իրեն ամենակարող ու խիզախ է զգում, քանի որ աջակցություն ունի արտաքին ուժերի կողմից: Գուցե երբեմն դրան անգամ արտաքին ուժ էլ չի կարելի համարել, ուղղակի ինչ-որ փոքր արտաքին սուբյեկտ Հայաստանում ինչ-որ մարդկանց կարող է այնպիսի խոստումներ տալ, որ մարդիկ դադարեն ապրել հայկական իրականության մեջ, մտածելով, որ ինքը լուրջ հաջողությունների է հասել: Մեզ պարբերաբար փորձում են համոզել, որ հայ ազգը լավը չէ, երբեմն վկայակոչում են մեր ազգի մեծերին, վկայակոչում են նրանց քննադատական խոսքը հայ ժողովրդի մասին: Օրինակ` Թումանյանը, Րաֆֆին և էլի շատերը դառնության պահին արտահայտել են նման մտքեր, սակայն սրանք հատուկ են այդ ստեղծագործությունները դպրոցներ և քոլեջներ մտցնում, որ ապագա սերունդների ոգին կոտրեն, բոլորն էլ դառնության պահերին ասում են հոռետեսական մտքեր, չի կարելի դրանցով ներկայացնել մեր ազգը, չի կարելի ասել, որ վաղուց հայերը կորցրել են իրենց դեմքը, դիմագիծը ու հիմա կործանման եզրին են հասել և ենթադրում են, որ դա է պատճառը, որ Հայաստանը հասել է այս հանգրվանին և կարող է սա լինել վերջը:

- Այն տարիներին, երբ պատգամավոր էիք, ինչո՞ւ նման կռիվներ չկային, նման պայքար չէր գնում իշխանակաների և ընդդիմության միջև:

- Մեր ժամանակ էլ էին լինում վեճեր, մեր ժամանակ էլ կար արտաքին ուժերի ազդեցությունը, սակայն նման պատկեր չկար, որովհետև հիմնական ֆորմուլան այն էր, որ այն ժամանակներում` թե իշխանությունը, թե ընդդիմությունը պարտադիր հաշվի էին նստում ժողովրդի կարծիքի հետ: Ասեմ, որ ես եղել եմ պրոֆեսիոնալ ընդդիմադիր քաղաքական գործիչ, յուրաքանչյուր անգամ ես փորձել եմ լինել կոնստրուկտիվ ընդդիմություն, սակայն տվյալ ժամանակվա իշխանությունները տեղ չեն թողել լինելու կոնստրուկտիվ: Այն ժամանակ փոքրամասնությունը կարողանում էր ազդել մեծամասնության վրա, բազմաթիվ նման դեպքեր են եղել:

- Ինչպե՞ս, կպատմե՞ք:

- Այսօր այնպիսի մարդիկ են վկայակոչում 1992 թվականի այն որոշումը, որ ՀՀ նախագահին արգելվում է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, ովքեր այդ տարիներին դեմ էին մեզ: Մենք այն ժամանակ կարողացանք հասնել նրան, որ պարտադրեցինք լսել ժողովրդի կարծիքը: Այժմ բոլորը ներկայանում են սրբեր: Բայց մենք հո լավ ենք հիշում, թե ինչեր էին ասում տարիներ առաջ: Ի վերջո, կարևոր չէ, թե ով հաղթեց այն ժամանակ, ով պարտվեց, կարևորն այն է, որ երկրի վիճակը կայուն լիներ: Այսօր անկախ այն բանից, թե ընդդիմությունը կբողոքի ինչ-որ բանից, թե իշխանությունը կբողոքի, դա ինձ համար կարևոր չէ: Քաղաքական գործիչը պետք է կարողանա իր ժողովրդի հետ լեզու գտնել և առաջնորդել, եթե չի կարողանում, ուրեմն վատը իրենք են, ժողովրդին պետք չէ ոչ մի պարագայում մեղադրել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test