ArmLur.am լրատվականին ահազանգում է ֆրանսերենի դասավանդման մեթոդիկայի գիտությունների թեկնածու, մի շարք դասագրքերի հեղինակ Ալինա Եղիազարյանն այն մասին, որ համապատասխան հանձնաժողովի կողմից հավանության արժանացած իր կողմից կազմված դասագրքերը ԿԳՄՍՆ չի երաշխավորել տպագրության։
Եղիազարյանը նշում է, որ դասագրքերի նախնական տարբերակը հանձնաժողովին ներկայացված է եղել։ Հանձնաժողովը արել է մի քանի դիտարկումներ, դասագրքերի հեղինակը սիրով ընդունել է և կարճ ժամանակ այն վերամշակել։
Բազմիցս այս խնդրով Եղիազարյանը դիմել էր ԿԳՄՍՆ, սակայն նրան խուսափել են կոնկրետ պատասխան տալուց։
Նա իր դժգոհությունն է հայտնում նաև նախարարության աշխատակիցներից, մինչև անգամ նախարարից, որին ուղղված դիմումները մնացել են անպատասխան։
Եղիազարյանը հիշում է՝ 2018 թվականին ինքը ևս մասնակցել է իշխանափոխության պայքարին, պայքարել է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ղեկավարի, սակայն չէր գնա նրա հետևից, եթե կանխատեսեր, թե ինչ կրթական համակարգ կստեղծվեր Հայաստանում։
Մեզ ահազանգած մանկավարժը մեզ հետ զրույցում հուզվում է, ասում է՝ իմ այսքան տարիների նվիրական աշխատանքը ջուրն են ուզում նետել, բայց ես պայքարելու եմ:
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test