Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ալիևն ինչի՞ տակ է ստորագրել. ճանապարհը միջանցք կանվանի, թե բաղնիք, հետաքրքիր չէ. Հասմիկ Հակոբյան. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Ալիևն ինչի՞ տակ է ստորագրել. ճանապարհը միջանցք կանվանի, թե բաղնիք, հետաքրքիր չէ. Հասմիկ Հակոբյան. տեսանյութ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով օգոստոսի 8-ին ստորագրած փաստաթղթերին և ընդդիմության խոսույթին, նկատում է՝ ծիծաղելի է ասել, որ այս պայմանավորվածությունները ոչինչ չեն տալու, մնալու են թղթի վրա:

«Մյուս կողմից ասում են, որ սա կապիտուլյացիա է, բայց նաև ասում՝ սա հաղթաթուղթ է «Քաղաքացիական պայմանագրի» համար: Սա մի բանի մասին է խոսում․ ընդդիմություն չկա և չի կողմնորոշվում, թե ինչ անել, ինչ խոսել»,- ասում է նա:

Անդրադառնալով Ալիևի խոսույթին՝ Հակոբյանն ասում է. «Ով ինչ ուզում է ասի, ինչ տարբերություն, թե Ալիևն ինչ է ասում, Ալիևն ինչի՞ տակ է ստորագրել, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ճանապարհներն ապաշրջափակվելու են երկու երկրների ինքնիշխանության, իրավազորության ներքո: Ինքը այդ ենթակառուցվածքին միջանցք է անվանում, թե բաղնիք, մեզ չպետք է հետաքրքրի»:

Ըստ Հակոբյանի՝ ճանապարհների ապաշրջափակումը փոխադարձ շահի մասին է. «Ե՛վ մեզ համար է շահավետ, և՛ իրենց համար, ավելին՝ այսօր աշխարհում անթաքույց մրցակցություն կա, որ ենթակառուցվածքներն իրենց տարածքով անցնեն»:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության մասին, թե իրեն դատապարտում են իր պարտականությունները կատարելու համար՝ պատգամավորը նկատում է՝ Քոչարյանը չի հասկանում՝ ինչ է խոսում. «Երևանի կենտրոնում զորք է հանել, մարդկանց գնդակահարել․ եթե չի հասկանում, որ վատ բան է արել, ուրեմն ինքը նաև հասկանալու հետ խնդիր ունի»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test