Պարզվում է՝ ըստ Նիկոլ Փաշինյանի, իր հնարած «Իրական Հայաստանի» գաղափարախոսության հեղինակները հայ գերդաստանների մայրերն են։ Նման կարծիք նա հայտնեց երեկ Կառավարության նիստի ժամանակ՝ ասելով, թե «Իրական Հայաստանի գաղափարախոսության հեղինակները մեր գերդաստանների մեծ մայրիկներն են»։
Նա այս եզրահանգմանն է եկել, քանի որ, ըստ նրա՝ 2021 թվականի իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, իբրև թե առաջին շարքերում եղել են մայրեր, տատիկներ։
Փաշինյանն այս գրառման մեջ նաև նշել էր, թե՝ «մայրիկները Իրական Հայաստանի՝ գնալով ավելի ծանրակշիռ դարձող գործոն են»։
2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի հերոս Արայիկ Բաղդասարյանի մոր՝ Գոհար Դավթյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ինչ ասում է, հանրությունը պետք է ճիշտ հակառակը հասկանա։
«Իրական մայրերն առհասարակ կապ չունեն «Իրական Հայաստան» գաղափարախոսության հետ, թեև նա նկատի ունի այն կանանց, որոնք այսօր իր կնոջ կողքով են քայլում։ Գուցե նկատի ունի այն մայրերին, որոնք իրենց որդու արյունն ուրացե՞լ են։ Հայ մայր ասվածը վեհ իմաստ ունի, դրա համար իրենց գաղափարների հատ կապ չունի։
Ես՝ որպես հայ մայր, առհասարակ առնչություն չունեմ իր դաշտ նետած գաղափարախոսության հետ»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Գոհար Դավթյանը։
Ըստ տիկին Գոհարի, իր որդին զոհվել է, դրոշակը թողել է իրեն, ինքն էլ՝ որպես հայ մայր, վերցրել է այդ դրոշը՝ երդվելով մինչև վերջ տանել։
«Հարց ուղղեք իրեն՝ ասեք՝ այ «քաջ Նազար», հայ մայր ասելով՝ ո՞ւմ նկատի ունես։
Երեխայիս նման առաջին շարքում եմ միշտ կանգնում, բայց ցավալին այն է, որ որդիս դրսի թուրքի դեմ էր պայքարում, ես՝ ներսի»,- ընդգծեց Գոհար Դավթյանը։
Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը, չի հետևում Նիկոլ Փաշինյանի որևէ գրառման, բայց վստահ է՝ նրա հայտարարությունն իրական հայ մայրերի մասին չէ։
«Ես, օրինակ, ի՞նչ կապ կարող եմ ունենալ Նիկոլ Փաշինյանի ասածների հետ՝ բացարձակապես ոչ մի։ Այդ մարդն ամեն ինչ անում է, որպեսզի որդեկորույս ծնողներին ցավ պատճառի։ Առջևում սեպտեմբերի 27-ն է, պետք է այնպիսի բաներ ասի, որ ցավ պատճառի մայրերին»,- ընդգծեց Նաիրա Մարգարյանը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test