ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին ԱԺ-ում հերթական անգամ հրաժարվեցին ընդունել եւ լսել քաղաքացիների ընդունելության շրջանակներում:
Այսօր նշանակված էր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի անդամների հանդիպումը քաղաքացիների հետ: Որպես քաղաքացի, Էդգար Ղազարյանը ցուցակագրվել էր եւ ԱԺ ընդունարանում սպասում էր ներս հրավիրելուն: Իսկ մինչ այդ լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ պարոն Ղազարյանն ասաց, որ նախորդ դեպքերում մերժումները եղել են միայն այն ժամանակ, երբ ընդունելության պետք է գան ՔՊ պատգամավորները, մյուս դեպքերում ընդունելությունները կայանում են: «Ես հիմնավոր կասկած ունեմ, որ իրենք արդեն ունեն խմբակցության ընդհանուր դիրքորոշում, որ պետք է ինձ ընդունելության չարժանացնել ոչ մի պարագայում:
Բայց սա ակնհայտ ապօրինություն է, որովհետեւ իրենց պարտականությունն է՝ հանդիպել քաղաքացիների հետ: Առավել եւս, որ ընդունելության նախաձեռնությունը ԱԺ-ինն է, այլ ոչ թե իմը: Ես չեմ խնդրել իրենց հետ հանդիպում՝ իրենք են հայտարարել քաղաքացիների ընդունելություն: Ես էլ որպես քաղաքացի գրանցվել եւ գալիս եմ ընդունելության: Եվ ամեն անգամ հանդիպում եմ խտրական վերաբերմունքի, որովհետեւ ընդունելության ներկայացող այլ քաղաքացիների ընդունելության արժանացնում են եւ Ազգային Ժողովի աշխատակիցն ասում է, որ միայն ինձ ընդունելության չեն արժանացնում:
Ընդորում, ես ՄԻՊ էլ էի դիմել: Հակոբ Արշակյանը եւ Ռուբեն Ռուբինյանը իրեն պարզաբանելուց գրավոր գրել են, թե չենք ընդունում Էդգար Ղազարյանին որպես քաղաքական գործիչ: Այսինքն, ընդգծում են, որ իմ քաղաքական հայացքներն են իմ ընդունելության չարժանանալու պատճառը: Եվ դա այն դեպքում, երբ քաղաքացիական օրենսգրքում խտրականության հոդվածը նախատեսում է նաեւ խտրական վերաբերմունքը պայմանավորված նաեւ քաղաքական հայացքներով»,-ասաց դիվանագետը՝ նշելով նաեւ, որ ինքը բոլոր դեպքերում հաղորդում է տվել դատախազություն հանցագործության մասին:
«Բայց վարույթ չեն նախաձեռնում՝ նշելով, որ հիմքեր չկան, սակայն իմ ներկայացրած հանգամանքներից ոչ մեկը ուսումնասիրության առարկա չեն դարձնում վարույթ նախաձեռնելու կամ չնախաձեռնելու որոշում կայացնելու»,- ասաց նա: Նաեւ տեղեկացրեց, որ բոլոր դեպքերով դիմել է դատարաններ, որպեսզի դատարանները պարտավորեցնեն, եւ հույս ունի, որ արդեն այս շաբաթ դատարանները պետք է որոշում կայացնեն:
Էդգար Ղազարյանը շարունակում էր պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին, երբ ընդունարանի աշխատակցուհին դուրս եկավ եւ ասաց, որ այսօր ընդունելությունն իրականացնելու է ՔՊ-ական պատգամավոր Միքայել Թումասյանը, որը սակայն միայն Էդգար Ղազարյանին ընդունելը նպատակահարմար չի համարում: Այդ անուն-ազգանունը անծանոթ էր թե Էդգար Ղազարյանին, թե նրա հետ զրուցող լրագրողներին:
«Այդպիսի պատգամավոր էլ կա՞: Ես, ճիշտն ասած, առաջին անգամ եմ լսում Միքայել Թումասյան անուն-ազգանունը: Երբեք չեմ լսել, որ նա ելույթներ ունենա, հարցազրույցներ տա»,- ասաց ՀՀ մերժված քաղաքացի Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test