Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Եթե գլոբալիստները որոշեն Հայաստանում արտահերթ անցկացնել, դա կլինի նոյեմբեր-դեկտեմբերին hraparak.am hraparak.am

time
Եթե գլոբալիստները որոշեն Հայաստանում արտահերթ անցկացնել, դա կլինի նոյեմբեր-դեկտեմբերին

Վերջին շրջանում քաղաքական քննարկումներում ավելի ու ավելի հաճախ է շոշափվում Փաշինյանի կողմից արտահերթ ընտրությունների գնալու հավանականությունը:

«Հրապարակը» քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ քննարկեց արտահերթի հավանականությունն ու միջազգային գործընթացները, որոնք դրա հետ փոխկապակցված են:

-Փաշինյանը կգնա՞ արտահերթ ընտրությունների:

-Արտահերթ ընտրությունների լինել-չլինելը չի որոշում Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ նրա քաղաքական ուժը, որովհետև Հայաստանն այս պահին գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ բավականին լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում: Իսկ Հայաստանն ինքնիշխան երկիր չի, որ իշխանությունը որոշի՝ գնում են արտահերթ ընտրությունների, թե ոչ: Եվ հավանականությունը շատ մեծ է, որ արտահերթ չի լինի: Հիմա «Զանգեզուրի միջանցքի» հանձման գործընթացը կա, իսկ արտահերթ ընտրությունները կարող են բերել այլ արդյունքի և այն դերակատարները, որոնք ուզում են «Զանգեզուրի միջանցքի» հարցում մինչև վերջ հասնել, եթե այլ դերակատար եղավ Հայաստանում՝ չեն կարողանա ծրագիրը ավարտին հասցնել, դրա համար նրանք ուղղակի թույլ չեն տա վարչապետին գնալ արտահերթ ընտրությունների: Ինքն ընդհանրապես այստեղ գործիք է գլոբալիստների ձեռքին որոշակի քաղաքականություն իրականացնելու համար, ինքը չի որոշում՝ կգնա, թե չի գնա, իսկ գլոբալիստները, ենթադրում եմ՝ համաձայն չեն արտահերթ ընտրություններ անցկացնելու մտքի հետ:

-Ենթադրենք, արտահերթ ընտրություններ կլինեն. որքա՞ն է հավանականությունը Փաշինյանի հաղթանակի, հաշվի առնելով նաև ընդդիմության որոշակի ամորֆ վիճակը:

-Այսպես ասեմ, եթե գլոբալիստները որոշեն արտահերթ ընտրություններ անցկացնել՝ դա նոյեմբեր— դեկտեմբերին, որովհետև ավելի շուտ չեն կարող անցկացնել` մեկ ամիս հետո ընտրություններ անցկացնելու իմաստ չկա այս պահի դրությամբ: Ընդունենք, մի պահ տեղի ունեցավ, ըստ ձեզ` Ռուսաստանն ու Իրանը դիտորդի դերում նայելո՞ւ են, թե Հայաստանում ընդդիմությունն ինչ վիճակում է կամ իշխանությունն ինչպե՞ս է վերարտադրվելու՝ իհարկե ոչ: Նրանք ակտիվ միջամտություն են ունենալու, իսկ դա էականորեն բարդացնելու է իշխող քաղաքական ուժի խնդիրը ՀՀ-ում՝ այսինքն վերարտադրվելու գործընթացը բարդացնելու կամ կասեցնելու են:

-Իրանի կամ Ռուսաստանի ակտիվ աջակցությունն ի՞նչ տեսք կարող է ունենալ:

-Այս կամ այն քաղաքական ուժերին աջակցություն՝ տարբեր տեակի աջակցություն:

-Բայց Ռուսաստանի կողմից պրոտեժե հանդիսացող քաղաքական ուժերի հիմնական մասը մարդ-կուսակցություններ են, եթե օբյեկտիվորեն նայենք:

- Այդպես չի, Ռուսաստանի կողմից պրոտեժավորվող ուժերը կլինեն երկրորդ նախագահի շուրջ ձևավորվող ուժեր և գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվող քաղաքական ուժերը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test