Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ընտրություններից առաջ Էջմիածնի քաղաքապետի ՔՊ–ական թեկնածուն «հիշել է» արցախցիներին news.am news.am

time

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, նոյեմբերին կայանալիք ընտրություններին ՔՊ–ի թեկնածու Արգիշտի Մեխակյանն այսօր՝ սեպտեմբերի 12–ին, հանդիպման է հրավիրել Արցախից բռնի տեղահանվածներին։

Հանդիպմանը եկած արցախցիներից մեկը NEWS.am–ի թղթակցին հայտնեց, որ իրենց չեն էլ ասել, թե ում հետ է հանդիպումը։

«Զանգել, ասել են՝ կլուբում հանդիպում կա եկել ենք, մենք ՔՊ–ին ձայն չենք տալու, ՔՊ–ն ղարաբաղցուն ընդունո՞ւմ է, որ մենք էլ նրան ձայն տանք։ Կմտնենք հանդիպման, կլսենք ինչ է ասում»,– ասաց նա։

Նշենք, որ խոսակցություններ կան, որ Մեխակյանը հանդիպում է արցախցիների հետ, որպեսզի նրանց տարբեր խոստումներով «համոզի» գալիք ընտրություններին ձայնը տան իրեն։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test