«Վիլյամ Սարոյանի դրամատուրգիայի բնույթը եւ հայ բեմը» գիրքն անդրադարձ է Վիլյամ Սարոյանի դրամատուրգիայի առանձնահատկություններին, հայ բեմում ստեղծագործությունների բեմադրության պատմությանը, սկսած առաջին՝ Վարդան Աճեմյանի «Իմ սիրտը լեռներում է» 1961թ Սունդուկյան թատրոնի բեմադրությունից, մինչեւ վերջին բեմադրությունները» ,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անուշ Ասլիբեկյան-Արծրունին՝ ներկայացնելով իր գիտական մենագրությունը, որի շնորհանդեսն օրերս կայացավ «Սարոյանական օրեր» միջոցառման շրջանակում։
«Ուսումնասիրության մեջ ընդգրկել եմ հիմնականում պետական խաղացանկային թատրոնների ներկայացումները, որոնք առավել մնայուն են: Բացի դրանից, կազմել եմ հայ բեմում Վիլյամ Սարոյանի բեմադրությունների առաջին տարեգրությունը՝ դարձյալ 1961-ից առ այսօր»,-ասաց Անուշ Ասլիբեկյանը:
Նա դիտարկել է Հայաստանի մարզերում, Ստեփանակերտում եւ Թբիլիսիի հայկական թատրոնի խաղացանկում եղած 34 բեմադրությունները: Դրանք Սարոյանի՝ ոչ միայն պիեսների, այլեւ արձակ ստեղծագործությունների եւ ժանրային փոխաձեւումների արդյունքում ծնված բեմադրություններն են: Նա նշեց, որ մենագրության մեջ չի ընդգրկել հեռուստա եւ ռադիոբեմադրությունները, որովհետեւ ծավալուն նյութ էր, որը կարող է առանձին ուսումնասիրության առարկա դառնալ;
«Գիտեմ, որ Սարոյանը շատ սիրված էր նաեւ ուսանողական բեմերում, մանկական, ներառական թատերախմբերում, որովհետեւ Սարոյանի արվեստը իսկապես բուժիչ հատկություն ունի եւ կարող է արթ-թերապիայի գործիք լինել: Դրանք եւս չեմ ընդգրկել, որովհետեւ կրկին շատ մեծ ծավալի նյութ կա, եւ հնարավոր չէ բոլորին հետեւել: Ի դեպ, չկա տարի, որ թատերական ինստիտուտի ուսանողները Սարոյանական որեւէ ստեղծագործության չանդրադառնան»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Նրա ձեւակերպմամբ, Վիլյամ Սարոյանր ստեղծագործություններին նվիրված մեծ թվով աշխատություններ կան, առանձին հոդվածներ, գիտաժողովների նյութերի ժողովածուներ, հուշագրություն, սակայն Սարոյանի դրամատուրգիային նվիրված ամբողջական ուսումնասիրություն չկար, եւ իր գիրքը գալիս է լրացնելու այդ բացը:
Նշենք, որ գիրքը լույս է տեսել ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ եւ Վիլյամ Սարոյան հիմնադրամի աջակցությամբ, գրքի գիտական խմբագիրը ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանն է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test