Գազայում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությանը նոր «երանգ» է գումարվել՝ իսրայելա-թուրքական լարվածությունը: Վարչապետ Նաթանյահուն սպառնալիքներ է հնչեցնում նաև Թուրքիայի հասցեին՝ կապված Անկարայի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ապաստանելու և հովանավորելու հետ:
Ի՞նչ զարգացումներ են հնարավոր: Այս հարցի պատասխանը փորձել է ստանալ Բաքվի իշխանական Minval Politika-ն՝ թուրք վերլուծաբան Թողրուլ Իսմայիլի հետ հարցազրույցում:
Ըստ Իսմայիլի, իսրայելա-թուրքական լարվածությունը հասել է բարձրակետի այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Դոհայում ՀԱՄԱՍ-ի նստավայրի ռմբակոծությունից մի քանի րոպե առաջ «թուրքական հետախուզությունը պաղեստինցի բանագնացներին զգուշացրել է վտանգի մասին»:
Թուրք մեկնաբանն այդ տեղեկությունը համարում է «պաշտոնապես դեռևս չհաստատված», բայց անցած օրերին թուրքական իշխանամերձ բոլոր լրատվամիջոցները գրել են, որ «ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին փրկել է MIT-ը»:
Թուրք-Իսրայելական ընթացիկ փուլի հարաբերությունները Թողրուլ Իսմայիլը բնորոշել է որպես «նյարդերի պատերազմ», որ ընթանում է «դիվանագիտական, հետախուզական ծառայությունների և տեղեկատվա-քարոզչական մակարդակներում»: Գլխավոր սպառնալիք նա համարում է հավանականությունը, որ իսրայելական «Մոսադը» կարող է Թուրքիայի «տարածքում հատուկ գործողություններ իրականացնել»:
Իսրայելա-թուրքական լարվածության շուրջ Բաքվի իշխանական լրատվամիջոցի բավական բաց հրապարակումը վկայում է, որ Էրդողան-Նաթանյահու «նյարդերի պատերազմը» բոլոր առումներով դուրս է եկել Իլհամ Ալիևի «հաշտարար միջնորդության» տիրույթից, և այն կարող է առնվազն փոխադարձ «հատուկ գործողությունների» հասնել: Հակամարտության ո՞ր ճամբարում է Ալիևը կամ ճգնաժամային ընտրության դեպքում ո՞ւմ կողքին կկանգնի նա:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test