-Ես ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքի սերնդից եմ: Ո՛չ ես, ո՛չ իմ ծնողները, ո՛չ էլ իմ սերունդները հնարավորություն չեն ունեցել ծնվելու մեր պատմական հայրենիքում: Դրա միակ մեղավորը Օսմանյան կայսրության ոճրագործ քաղաքականությունն էր եւ նրա ժառանգ Թուրքիան: Դրա մեղավորը պատմության դասերին չառերեսվելն է ու այսօր դեռ չչորացած արյան վրա խաղաղություն փորձել հաստատելը,- այսօր կառավարության շենքի դիմաց Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հայաստանյան այցի կապակցությամբ նախաձեռնված բողոքի ցույցի ժամանակ ասաց ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության վարչության անդամ Շահանե Չոբանյանը:
Պատմությունից դասեր չքաղելու հետեւանքով է, ըստ ակտիվիստի, որ մենք տեսանք Արցախում տեղի ունեցածը եւ տարածաշրջանի տարբեր երկրներում կատարվող իրադարձությունները, այդ թվում Գազայում տեղի ունեցողը, երբ ամեն օր հազարավոր մարդիկ են այնտեղ մահանում. «Այդ ամենի մեղավորը Թուրքիան է, որը չի ընդունում նախորդ դարում կատարած իր հանցագործությունները եւ հող է տալիս մյուս պետություններին շարունակելու նույն քաղաքականությունը»:
ՀՀԿ-ական ակտիվիստ Արմեն Հարությունյանն էլ շարունակեց ՝ նկատելով, որ այն թեզերը, որոնք այս իշխանություններն առաջ են տանում՝ ասելով, որ բանակցությունները այլընտրանք չունեն, քանի որ պատերազմից հետո ՀՀ-ն դիմակայել չի կարող, իշխանությունների ֆարսի մի մասն են. «Նրանց կողմից ստեղծված ֆարսի մի մասն է: Նրանք ասում են, որ գնում են խաղաղության, իսկ մենք տեսել ենք՝ իրենց հայտարարած բոլոր խաղաղությունները բերում են պատերազմ»:
Ակտիվիստի համար տարակուսելի է՝ Արցախի ռազմագերիների հարցով այս իշխանությունները մատը մատին չեն տալիս, բայց քննարկում են ինչ-որ խաղաղության թեզեր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test