Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Տարօրինակ է, որ ես ԱԺ-ում նիստ եմ վարում՝ Սեւանից ջրառի մասին եւ այդ ընթացքում ՀՅԴ երիտասարդաց միությունը կառավարության դիմաց պիկետ է անում»․ Ռուբեն Ռուբինյան aravot.am aravot.am

time
«Տարօրինակ է, որ ես ԱԺ-ում նիստ եմ վարում՝ Սեւանից ջրառի մասին եւ այդ ընթացքում ՀՅԴ երիտասարդաց միությունը կառավարության դիմաց պիկետ է անում»․ Ռուբեն Ռուբինյան

«Ես ընդհանրապես քամահրանքով չեմ վերաբերվում երիտասարդներին, այդ թվում նաեւ ՀՅԴ-ական։ Ես ուզում եմ ասել, որ տարօրինակ է, որ ես ԱԺ-ում նիստ եմ վարում՝ Սեւանից ջրառի մասին եւ այդ ընթացքում ՀՅԴ երիտասարդաց միությունը կառավարության դիմաց պիկետ է անում՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում բանակցողներին հայտնելու իրենց դժգոհությունը։ Էդ բանակցողներից մեկը ես եմ։ Բայց սա շատ տիպիկ է Դաշնակցության համար՝ անել մի բան, որը ուշացած է, անիմաստ եւ հիմնված կեղծ տեղեկությունների վրա»,- ԱԺ-ում հայտարարեց փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Հիշեցնենք, այսօր Հայաստան էր ժամանել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Նրան դիմավորել եւ ուղեկցել է Ռուբեն Ռուբինյանը։

Ռուբեն Ռուբինյանը հեգնեց․ «Այդ պիկետը պետք էր անել մի երկու ժամ շուտ, պետք էր անել ԱԳՆ-ում, ոչ թե կառավարությունում, որովհետեւ ԱԳՆ շենքում էր մեր հանդիպումը։ Երրորդն էլ՝ էդ պիկետի բովանդակությունը հետեւյալն է, որ բանակցությունների բովանդակությունը գաղտնի է պահվում հանրությունից․ գաղտնի չի պահվում, ժողովուրդ ջան, քննարկել ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, հանդիպման արդյունքներով էլ մոտակա ժամերի ընթացքում էլ մամուլի հաղորդագրություն կլինի»։

Նա նախատեց ՀՅԴ ղեկավարությանը, որ կեղծ օրակարգի մեջ են պահում երիտասարդներին եւ կարող էին ասել, որ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ-ում նիստ է վարում։

Նրան պատասխանեց Արծվիկ Մինասյանն՝ ասելով, որ իր վրա շատ է բան վերցնում եւ հորդորեց մնալ իր լիազորությունների շրջանակում, քանի որ իբրեւ ԱԺ փոխնախագահ չունենալով այդ լիազորությունը՝ հանդես է գալիս կառավարության ներկայացուցիչ։ Եվ այն, որ Ռուբեն Ռուբինյանը նեղսրտել է, նշանակում է, որ ՀՅԴ երիտասարդների ցույցը տեղ է հասել։

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է Սեւանից գյուղատնտեսական նպատակների համար նախատեսված ջրառն ավելացնել․ 200 միլիոն խորանարդ մետր ջրառ սահմանել՝ 170-ի փոխարեն։

Ընդդիմադիրների ելույթները վերաբերվում էին Սեւանի ճահճացման վտանգին։ Արծվիկ Մինասյանն առաջարկում էր հաշվարկել՝ միգուցե առավել արդյունավետ կլինի փոխհատուցել գյուղացիական տնտեսություններին, քան Սեւանից ջրառը մեծացնել։ ՔՊ-ականները հակադարձում էին՝ ընդդիմադիրները չեն շփվում գյուղացիների հետ, դրա համար էլ նման հարցեր են քննարկում, մինչդեռ այդ ջուրը այսօր անհրաժեշտ է՝ բերքը հրատապ փրկելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test