Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Էքսպո 2025 Օսակա»-ում Մարիամ Թորոսյանը՝ գլոբալ փոփոխությունների 15 առաջնորդներից մեկը news.am news.am

time
«Էքսպո 2025 Օսակա»-ում Մարիամ Թորոսյանը՝ գլոբալ փոփոխությունների 15 առաջնորդներից մեկը

«Էքսպո 2025» համաշխարհային ցուցահանդեսի Կանանց պավիլիոնում Մարիամ Թորոսյանը հզոր ուղերձ է հղում բռնության դեմ պայքարի և հավասարության կարևորության մասին

Օսակա, Ճապոնիա — Օսակայում ընթացող «Էքսպո 2025» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում Կանանց պավիլիոնը դարձել է համաշխարհային պատմությունների ամենաազդեցիկ հարթակներից մեկը։ Այս Պավիլիոնը նվիրված է ապագայի մի տեսլականի, որը կառուցված է հավասարության, ներդաշնակության և միասնականության վրա (Architectural Digest)։ Պավիլիոնի գաղափարը կյանքի է կոչվել հեղինակավոր ճապոնացի ճարտարապետ Յուկո Նագայամայի և աշխարհահռչակ արվեստագետ Էս Դևլինի կողմից։

Աշխարհի վերափոխման գործում իրենց դրական ավանդի համար պավիլիոնում ներկայացված 15 գործիչներից մեկը Safe YOU հարթակի հիմնադիր Մարիամ Թորոսյանն է, ով արժանացել է մի շարք միջազգային մրցանակների։ Նրա հեղինակած Safe YOU հարթակը պայքարում է կանանց նկատմամբ բռնության դեմ՝ լավագույնս օգտագործելով նորագույն տեխոնոլգիաներն ու արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները։ Պավիլիոնի պաշտոնական կայքում Թորոսյանը ներկայացվում է որպես ավելի լավ ապագա կերտող գործիչ և համաշխարհային փոփոխությունների առաջնորդ (Women’s Pavilion, Cartier)։

Նրա ինստալյացիան հայելաձև է, սակայն սովորական արտացոլանքի փոխարեն այցելուները տեսնում են հենց Թորոսյանի հոլոգրաֆիկ պատկերը, ով ուղղակիորեն դիմում է նրանց հետևյալ ուղերձով.

«Ես ընտրել եմ պայքարել բռնության դեմ և կոչ եմ անում ձեզ կանգնել իմ կողքին, համախմբվել՝ հանուն աշխարհի կանանց»։

Երբ այցելուները ձեռքը մոտեցնում են հայելուն, նրանց ափերում հայտնվում է նոր ուղերձ․

«ԴՈՒ ԵՎ ԵՍ ՊԵՏՔ Է ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ»։

Թորոսյանի համար խորհրդանշական այս ուղերձը խորը անձնական նշանակություն ունի․«Մի աղջիկ Հայաստանից՝ փոքր երկրից, որը գտնվում է Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի խաչմերուկում, կանգնած է ամուր ու բաց սրտով՝ աշխարհին հրավիրելով կանգնել մեր կողքին», — ասում է նա։

Պավիլիոնի բացմանը մասնակցել են հայտնի գործիչներ աշխարհի տարբեր երկրներից։

Ճապոնիայի արքայադուստր Տակամադոն իր ելույթում կոչ արեց հետևել պավիլիոնում ներկայացված կանանց օրինակին․«Կանանց Պավիլիոնում ներկայացված անհատները փոփոխություն են բերել և ընդլայնել իրենց ազդեցությունը ամենօրյա փոքր և հետևողական գործողություններով, ու մենք անշուշտ կարող ենք պահպանել այս հետագիծը» (Financial Times)։

ԱՄԷ միջազգային համագործակցության պետական նախարար Ռիմ ալ Հաշիմին անդրադարձավ Պավիլիոնի զարգացման ճանապարհին․«Դուբայի «Էքսպո 2020»-ում Կանանց Պավիլիոնի ստեղծումը շրջադարձայինպահ էր՝ հստակ ուղերձ, որ կանանց ավանդը մարդկության ապագան կերտող կարևորագույն ուժ է։ Այստեղ՝ Օսակայում, մենք տեսնում ենք համարձակ էվոլյուցիա, որում արտացոլված են թե՛ շարունակականությունը, թե՛ նորարարությունը» (Gulf News)։

Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Ջասինդա Արդեռնը ընդգծեց կանանց առաջնորդության հրատապությունը․«Կանայք համաշխարհային խորհրդարաններում դեռևս մանդատների միայն մեկ քառորդն են զբաղեցնում... Կանանց ներգրավվածությունը որպես առաջնորդ և որոշում կայացնող կենսական քայլ է անհավասարությունը հաղթահարելու համար» (Forbes)։

Հաշվի առնելով, որ ակնկալվում է ավելի քան 28,2 միլիոն այցելուի հոսք՝ Թորոսյանը հույս է հայտնում, որ Պավիլիոնի ուղերձը նաև Օսակայից անդին բազմաթիվ մարդկանց կհասնի։

«Հուսով եմ, որ նայելով այդ հայելու մեջ, լսելով իմ ձայնը և տեսնելով այդ խոսքերը իրենց ձեռքերում՝ մարդիկ ի վերջո նրանք կտեսնեն իրենց իսկ ուժը և այն մեծ ազդեցությունը, որը կարող են ունենալ»։

«Էքսպո 2025 Օսակա»-ում Մարիամ Թորոսյանը՝ գլոբալ փոփոխությունների 15 առաջնորդներից մեկը

«Էքսպո 2025 Օսակա»-ում Մարիամ Թորոսյանը՝ գլոբալ փոփոխությունների 15 առաջնորդներից մեկը

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test