Թաթուլ Հակոբյանը «թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ» պրպտումների մեջ պարզել է, որ 1918 թվականի սեպտեմբերի 12-ին Հայաստանի կառավարությունը Երևանում ի պատիվ Օսմանյան Թուրքիայի դեսպանի ճաշկերույթ է կազմակերպել: Այդ մասին ժամանակի մամուլը տեղեկացել է Քաջազնունու կառավարության պաշտոնական հաղորդագրությունից:
Պետական արարողակարգի, դիվանագիտական պատշաճության տեսակետից այստեղ արտառոց ոչինչ չկա, տարօրինակը գրառման հեղինակի եզրակացությունն է. «Մեր պատմությունը պետք է իմանալ, որքան էլ այն դառը լինի»:
Որպես բանասեր՝ տողերիս հեղինակը երկար է մտատանջվել, թե Հայաստանի առաջին հանրապետության հռչակման շրջանն ինչո՞ւ հայ գրականության որևէ նշանակալի գործով իմաստավորված չէ:
Պատասխանը, կարծես, «պատմության դառնության» մասին ասվածն է, եթե մեկ դար անց մենք Օսմանյան կառավարության դեսպանի պատվին Երևանում տրված ճաշկերույթը «հարկադրանք» ենք ընկալում, ապա որքա՜ն դժվար է եղել ժամանակի պետական, քաղաքական, հանրային գործիչների համար:
Մանավանդ որ նախընթաց ազատագրական պայքարի դարաշարջանի ռահվիրա Անդրանիկն այդ պետությունը չի ճանաչել, համարել է «թուրքական», իսկ Լեոն՝ ծաղրել, որ տասը հազար քառակուսի կիլոմետր տարածքը գուցե բոլոր հայերի գերեզման լինելու համար բավարար է, բայց ոչ հայրենիք:
Պատահական զուգադիպությո՞ւն է, թե՞ կողմերն այդպես են պայմանավորվել, բայց փաստ է, որ կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ բանագնացը Մարգարայի կամրջի ՀՀ սահմանային անցակետը հատեց Երևանում Օսմանյան կառավարության դեսպանի պատվին տրված ճաշկերույթի օրը՝ սեպտեմբերի 12-ին:
Հարյուր յոթ տարի անց մեր հանրային ընկալումներում շարունակում է գերակա մնալ կարծարատիպը, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը «հարկադրված քայլ է, այլ պայմաններում Հայաստանը խնդրողական չէր լինի»:
Երևանում այսօր Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի պատվին պաշտոնական ճաշ կտրվի՞:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test