Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը յուրացնելու նախապատրաստում․ ԱԱԾ օպերատիվ տվյալներով կա կալանավորված armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը յուրացնելու նախապատրաստում․ ԱԱԾ օպերատիվ տվյալներով կա կալանավորված

ԱԱԾ-ն սեպտեմբերի 6-ին օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ 52-ամյա Ա. Ս.-ն, դժգոհ լինելով ՀՀ իշխանությունների կողմից վարած քաղաքականությունից, մի խումբ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, 2025թ․ ընթացքում նախապատրաստել է զավթել իշխանությունը, այն է՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ կառավարության լիազորություններին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել սկսել իր դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը։

Բացի այդ, իրավապահները օպերատիվ տվյալներ են ձեռք բերել, որ Ա. Ս.-ն, չհամակերպվելով 44-օրյա պատերազմում որդու կորստի հետ, մի խումբ անձանց հետ, ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով, 2025թ․ ընթացքում նախապատրաստել են ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպանությունը, այն է՝ ապօրինաբար վերջիններիս կյանքից զրկելը, կապված նրանց պետական և քաղաքական գործունեության հետ, սակայն չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցավոր արարքի կատարումը։

ArmLur.am-ը դիմեց ՀՀ քննչական կոմիտեին հասկանալու համար, թե ինչ է բացահայտվել Արարատի մարզում։ Ի պատասխան՝ կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ՝

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test