Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մեկնարկեցին Դալան Տեխնոպարկի ինժեներական համակարգերի մատակարարման և մոնտաժման աշխատանքները mamul.am mamul.am

time
 Մեկնարկեցին Դալան Տեխնոպարկի ինժեներական համակարգերի մատակարարման և մոնտաժման աշխատանքները

Երևանում կառուցվող երկրի խոշորագույն տեխնոլոգիական և բիզնես կենտրոնի՝ DALAN TECHNOPARK-ի շինարարական հրապարակում կայացավ պայմանագրերի ստորագրման պաշտոնական արարողություն DALAN TECHNOPARK-ի և ինժեներական համակարգերի մատակարարման ու մոնտաժման առաջատար ընկերություններ՝ CONSEL-ի և MEPPERS-ի միջև։ DALAN TECHNOPARK-ի տնօրեն Արմեն Տեր-Տաճատյանը ողջունեց հյուրերին և հայտարարեց Դալանի կառուցապատման առանցքային փուլերից մեկի՝ ինժեներական ենթակառուցվածքների ներդրման մեկնարկի մասին։

Նա նշեց, որ համագործակցությունը վստահաբար դառնալու է ոլորտային կարևոր օրինակ՝ ինժեներական լուծումների կիրառման լավագույն փորձի առումով։ Տեխնոպարկի տնօրենը համոզմունք հայտնեց, որ գործընկերների մասնագիտական փորձն ու գիտելիքները թույլ կտան ապահովել բարձրակարգ ինժեներական լուծումներ, որոնք երաշխավորում են շենքի հուսալիությունը, հարմարավետությունն ու արդյունավետությունը երկար տարիներ:

«CONSEL ընկերությունն ապահովելու է նախագծի հովացման և ջեռուցման համակարգի ներդրումը, մասնավորապես` ողջ աշխարհում իր որակյալ արտադրանքով հայտնի MITSUBISHI ELECTRIC ապրանքանիշի VRF ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ մատակարարումն ու տեղադրումը։

DALAN TECHNOPARK-ի հետ համագործակցությունը բացառիկ հնարավորություն է կիրառելու CONSEL-ի տարիների փորձը, մասնագիտական գիտելիքները և լավագույն տեխնիկական լուծումները մի նախագծում, որն առանց չափազանցության կարող է դառնալ տարածաշրջանային ստանդարտ», — ասաց CONSEL ընկերության տնօրեն Արման Փափազյանը պայմանագրի ստորագրման արարողության ընթացքում։ Վրացական MEPPERS ընկերության տնօրեն Իվա Կոնտրիձեն իր ելույթում նշեց, որ համագործակցությունը ոչ միայն բիզնես համագործակցություն է, այլև ընկերության և վստահության խորհրդանիշ երկու երկրների միջև: «Մեծ հպարտություն է համագործակցություն սկսել Հայաստանի խոշորագույն նախագծերից մեկի՝ DALAN TECHNOPARK-ի հետ: Այս պայմանագիրը մեր թիմին հնարավորություն է տալիս իրականացնել MEP համակարգերի տեղադրման աշխատանքները ժամանակակից չափանիշներին համապատասխան, էներգախնայողությամբ և որակով՝ մեր տարածաշրջանում նոր չափանիշներ սահմանելու նպատակով», - ասաց Իվա Կոնտրիձեն։ Միջոցառման ընթացքում hամագործակցության պայմանագրեր ստորագրվեցին նաև DALAN TECHNOPARK-ի գլխավոր կապալառու D&S-ի և CONSEL ու MEPPERS ընկերությունների միջև՝ գլխավոր կապալառուի և ենթակապալառուների միջև աշխատանքների կանոնակարգման նպատակով։ DALAN TECHNOPARK-ի գործընկերները միավորում են ուժերը՝ Հայաստանում ձևավորելու նորարարական բիզնես միջավայր։ Այս փուլում, երբ բոլոր հիմնական գործընկերներն ընտրված են, շատ կարևոր է պրոցեսների գրագետ կառավարումը, ինչի մասին խոսեց նախագծի կառուցապատման կառավարմամբ զբաղվող 1SQ ընկերության տնօրեն Գոհար Սաղոյանը։ «Մեր դերը, որպես նախագծի կառուցապատման կառավարում իրականացնող կազմակերպություն, կայանում է նրանում, որ ուղեկցենք գործընթացը բոլոր փուլերում, ցուցաբերենք աջակցություն և ապահովենք առաջացող հարցերի արդյունավետ լուծում։ Սա թույլ կտա բոլորիս հասնել արդյունավետ կառավարման և նախագծի հաջող իրականացման։ Այս ամենի շնորհիվ տեխնոպարկի ապագա աշխատակիցներն ու այցելուները կստանան միջազգային ստանդարտներին համապատասխան որակյալ աշխատանքային և բիզնես միջավայր»,-իր ելույթի խոսքում նշեց Գոհար Սաղոյանը։ Դալան Տեխնոպարկի վաճառքի գործընկերն է RED INVEST GROUP-ը: Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2026 թվականին։ Դալան Տեխնոպարկի մասին Դալանի կառուցապատման մակերեսը 154 500 քմ է։ Տեխնոպարկն առաջարկելու է 3000 օֆիսային աշխատատեղ, բաղկացած է լինելու 22 հարկից։ Տեխնոպարկի տաս հարկերում տեղակայված են լինելու գրասենյակային տարածքներ, իսկ հասարակական տարածքներում գործելու է ցուցասրահ, գիտահետազոտական կենտրոն, ռեստորան, ֆուդ կորտ, հյուրանոց, մարզասրահ, լողավազան, կենտրոնն ունենալու է կոնֆերանս սրահներ և առևտրային գոտի։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test