Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Դուք հաջորդիվ ձայնի իրավունքից զրկվելու եք»․ Հակոբ Արշակյանը՝ Քրիստինե Վարդանյանին aravot.am aravot.am

time
«Դուք հաջորդիվ ձայնի իրավունքից զրկվելու եք»․ Հակոբ Արշակյանը՝ Քրիստինե Վարդանյանին

«Տիկին Վարդանյան, ձեզ նախազգուշացում․ պատգամավորից ներողություն կխնդրեք՝ ամբիոնից ելույթ ունեցող, հետո ձեր ելույթում, անունով դիմելու համար։ Դուք հաջորդիվ ձայնի իրավունքից զրկվելու եք։ Խնդրում եմ՝ հանգիստ նստեք եւ հետեւեք ելույթին»,- խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին ասաց նիստը նախագահող Հակոբ Արշակյանը։ Հստակեցրեց՝ անունով դիմելը էթիկայի կանոններին է դեմ։

Քրիստինե Վարդանյանը միջամտել էր ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի ելույթին։ Վեճի առարկան «18 արդարների» դատն էր։

Մինչ այդ լեզվակռիվ էր տեղի ունեցել Վահագն Ալեքսանյանի եւ Գառնիկ Դանիելյանի միջեւ։ Գառնիկ Դանիելյանը նեղացավ եւ դուրս եկավ ԱԺ դահլիճից։ Այս անգամ էլ վեճի առարկան Կիրանցի եկեղեցին էր․ Գառնիկ Դանիելյանը պնդում էր, որ այդ ժամանակ ակտիվ պայքարողների ձեռքբերումն էր, որ եկեղեցին՝ սահմանագծում-սահմանազատումից հետո մնաց հայկական կողմում։ Ալեքսանյանը հակադարձում՝ իրենք ի սկզբանե էին ասել՝ եկեղեցին հայկական կողմում է մնալու։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test