«Թրամփի ուղին» ենթադրում է մաքսային ծառայության առկայություն, և, այո, ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մաքսային ծառայությունը այդտեղ գործելու է»:
Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե «Թրամփի ուղի» կոչվող այս ճանապարհային հանգույցում արդյոք մաքսային համակարգը գործելո՞ւ է և ինչ կարգով է գործելու։
«Ինչ վերաբերում է դետալներին, դեռ քննարկման առարկա են, բայց նաև ես հայտարարել եմ իմ հարցազրույցի ժամանակ, որ, այնուամենայնիվ, անկախ դրանից՝ մեր ընդհանուր քաղաքականությունը մաքսային տոտալ է, այսինքն՝ մենք մեր բոլոր սահմաններին առևտրի դյուրացման ուղղությամբ բարեփոխումներ ենք անում, որոնց ինչ-որ մասի մասին երեկ խոսեցի»,- ասաց նա։
Ճշտող հարցին, թե այդ ճանապարհային հանգույցը կամ ճանապարհը իրենից ինչ է ներկայացնում, ԵԱՏՄ-ի կանոնները որքանով են գործելու այդ ճանապարհի վրա, գործելո՞ւ են, թե՞ չեն գործելու, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Թրամփի ուղու հետ կապված հստակությունն այն է, որ այդ դրույթներն են հստակ հիմնավորում, որ մաքսային ծառայություն լինելու է։ Ինչ վերաբերում է մաքսային ծառայության դետալներին, դրանք հիմա ակտիվ քննարկվում են»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test