Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հորդորում ենք Վահագն Ալեքսանյանին՝ զերծ մնալ Եկեղեցու թիրախավորումից»․ Տեր Եսայի քահանա Արթենյան mamul.am mamul.am

time
 «Հորդորում ենք Վահագն Ալեքսանյանին՝ զերծ մնալ Եկեղեցու թիրախավորումից»․ Տեր Եսայի քահանա Արթենյան

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քաղաքական շահարկումների վայր չէ, այլ հավատքի ու ազգային ինքնության ամրոց։ Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պարբերաբար հանդես է գալիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան եկեղեցականների հասցեին խիստ վիրավորական ու բացարձակապես անհիմն մեղադրանքներով։ Օրերս սույն անձը հերթական հերյուրական ու զրպարտիչ հայտարարությունն է կատարել՝ պնդելով, թե իբր Մայր Աթոռում 2021թ․ փակցված են եղել «Հայաստան» դաշինքի լոգոները՝ անգամ համեմատելով դրանք սրբապատկերների հետ։ Նման պնդումները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը երբևէ չի եղել և չի կարող լինել որևէ քաղաքական ուժի քարոզչական հարթակ։ Սրբավայրերի մասին նման անարգալից խոսույթը ոչ միայն քաղաքական շահարկում է, այլև խորապես վիրավորում է հավատավոր մեր ժողովրդի հոգևոր և նվիրական զգացումները։ Խստորեն դատապարտում ենք պատգամավորի այս պախարակելի արտահայտությունները և հորդորում քաղաքական գործիչներին զերծ մնալ Եկեղեցու թիրախավորումից»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test