PanARMENIAN.Net - Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան, հայտնում է Արմենպրեսը։
Քըլըչին Մարգարայի սահմանային անցակետի տարածքում դիմավորել է Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, որը ներգրավված է նույն գործընթացում։
ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում մոտ օրերին ծրագրված է Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը։
Քըլըչը Իգդիրում նահանգապետ Էրջան Թուրանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում «Զանգեզուրի գիծ» էր անվանել «Թրամփի ուղին»՝ կարևորելով այն։
«Այս հաղորդակցության գիծը հատկապես կարևոր է։ Զանգեզուրի գիծը կարևորագույն նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև ամբողջ Կենտրոնական Ասիայի և թյուրքական հանրապետությունների միջև կապ ապահովելու համար։ Մեր ամենամեծ ցանկությունն է կարճաժամկետ հեռանկարում բացել այս գիծը՝ մեր նախագահի հանձնարարականներին համապատասխան, և նպաստել երկու երկրների, նաև՝ Իգդիրի և Կարսի տնտեսությունների զարգացմանը»,-ասել է Քըլըչը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test