Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ»․ Ֆրանսիական փողերով գործող «ՀիմնաՏավուշ» հիմնադրամից դժգոհ են hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ»․ Ֆրանսիական փողերով գործող «ՀիմնաՏավուշ» հիմնադրամից դժգոհ են

Նոյեմբերյանի Կողբ գյուղի եւ Իջեւանի Գանձաքար գյուղի «Գմբեթ» անասնաբուծական, Սարիգյուղի մեխանիզատորական արտադրական կոոպերատիվները «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի դեմ քաղաքացիական հայց են ներկայացրել՝ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3, 121 եւ 122 հոդվածների պահանջներով։ Նրանք դատարանին խնդրել են պարտավորեցնել «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամին՝ կատարել այս 3 արտադրական կոոպերատիվների հանդեպ ստանձնած պարտավորությունները։ 2025թ․ օգոստոսի 29-ին Երեւանի քաղաքացիական դատարանը հայցադիմումը վերադարձրել է։ Հավանական է, որ հայցադիմումի թերությունները շտկելով՝ կրկին հայց կներկայացնեն «ՀիմնաՏավուշի» դեմ։

Հայցի բովանդակության մասին արտադրական կոոպերատիվների անդամները հայտնեցին, որ հիմնադրամը տարիներ առաջ ստեղծել է 8 արտադրական կոոպերատիվ, որոնցից 3-ը՝ Իջեւան համայնքում, 2-ը՝ Նոյեմբերյանում, 2-ը՝ Բերդ համայնքում, 1-ը՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղում։ Այդ կոոպերատիվների անդամների խոսքով՝ պայմանագրով նախատեսված է, որ դրանց հիմնումից 7 տարի անց կոոպերատիվների գույքը պետք է դառնար կոոպերատիվների անդամների սեփականությունը։ 7 տարին վաղուց է անցել, սակայն «ՀիմնաՏավուշը» գույքի հանձնում չի արել։

«ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը ստեղծվել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից:

Հիմնադրամը ժամանակ առ ժամանակ հայտնվում է դատերի մեջ։ 2013-ին Իջեւանի Դիտավան գյուղի նախկին գյուղապետ Սեյրան Սարգսյանը եւ Դիտավանի 3 այլ բնակիչ վնասի փոխհատուցման պահանջով դատի են տվել հիմնադրամին։ Դիտավանցիների հայցը վերաբերում էր 2012թ. Դիտավանում ցանված 10 հա եգիպտացորենին, որից ստացված սիլոսը պետք է օգտագործվեր հիմնադրամի կողմից Լուսաձորի տոհմային անասնապահական ֆերմայի կովերի համար: Ըստ պայմանագրի՝ «ՀիմնաՏավուշը» հնձի շրջանում պետք է ապահովեր տեխնիկայով, ինչը չի արել:

2014 թվականի փետրվարի 5-ին Իջեւանում դատավոր Արման Կուրեխյանը որոշել է դիտավանցիների հայցը բավարարել մասնակի՝ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամից հօգուտ Սեյրան Սարգսյանի ու 3 այլ դիտավանցիների բռնագանձել գումարներ։

«ՀիմնաՏավուշը» բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Հետագայում տարբեր դատարաններ այդ գործով վճիռներ են կայացրել հօգուտ հիմնադրամի։ «ՀիմնաՏավուշին» դատի է տվել նաեւ այդ հիմնադրամի երկարամյա իրավաբան Կարապետ Գաբրիելյանը։ 2022թ․ հունիսի 27-ին «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի տնօրեն Մարսել Կեւորկյանը (նույն ինքը՝ Սուրեն Գեւորգյանը) հաստիքների կրճատման պատրվակով աշխատանքից ազատել է 2012-ից հիմնադրամի իրավաբան Կարապետ Գաբրիելյանին: Վերջինս դիմել է դատարան։ 2024թ․ մարտի 12-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վճռել է հայցը բավարարել մասնակի, անվավեր ճանաչել «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Մարսել Կեւորկյանի` 27.07.2022 թ. «Կարապետ Գաբրիելյանին աշխատանքից ազատելու մասին» հրամանը, «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամից, հօգուտ Կ․ Գաբրիելյանի, բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ՝ 01.08.2022 թվականից մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը նրա ստացած միջին աշխատավարձի չափով, «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամից, հօգուտ Կ․Գաբրիելյանի, բռնագանձել վերջինիս միջին աշխատավարձի վեցապատիկի չափով գումար՝ որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում, հայցվոր Կ․ Գաբրիելյանի պահանջը՝ իրեն նախկին աշխատանքում վերականգնելու մասին, մերժել:

Այդ վճիռը կատարելով՝ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը մոտ 7 միլիոն դրամ է վճարել Կ․ Գաբրիելյանին։ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը նաեւ, բառի բուն իմաստով, թունավորում է միջպետական ավտոճանապարհով անցնողների կյանքը: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին օրերս հարցում եմ արել․ «Տավուշի մարզպետարանը սերտ համագործակցում է «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի հետ։ Դուք, Տավուշի մարզպետի աշխատակազմը ինչո՞ւ միջոցներ չեք ձեռնարկում, որպեսզի «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի Լուսաձորի անասնաֆերմայից տարիներ շարունակ միջպետական ավտոճանապարհին տարածվող գարշահոտը վերացվի»։

Մարզպետարանից պատասխանել են․ «Խնդրի կարգավորման նպատակով հարցը քննարկվել է Օ-դը-Սեն նահանգի եւ Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ղեկավարների մասնակցությամբ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի հարակից տարածքում կոյուղու մաքրման կայան կառուցելու համար: Առկա է ծրագրի փաթեթը, որը ներկայում գտնվում է ՀՀ համապատասխան գերատեսչությունների եւ Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգի դեպարտամենտի քննարկման փուլում»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test