Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ԱՄՆ սենատոր․ ՀՀ և Ադրբեջանի նախաստորագրած փաստաթուղթը աշխարհաքաղաքական հետևանքներ ունի Կենտրոնական Ասիայի համար panarmenian.net panarmenian.net

time
ԱՄՆ սենատոր․ ՀՀ և Ադրբեջանի նախաստորագրած փաստաթուղթը աշխարհաքաղաքական հետևանքներ ունի Կենտրոնական Ասիայի համար

PanARMENIAN.Net - Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում կայացած լսումների ժամանակ ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսը, նշելով, թե ԱՄՆ հակառակորդները փորձում են խաթարել Վաշինգտոնի աճող ներգրավվածությունը տարածաշրջանում, հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի Կենտրոնական Ասիայի համար:

«Նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրված բեկումնային խաղաղության համաձայնագիրը զգալի աշխարհաքաղաքական հետևանքներ ունի Կենտրոնական Ասիայի համար»,- ընդգծել է Դեյնսը, հայտնում է 1lurer.am-ը։

Սենատորը հավելել է, որ Միացյալ Նահանգները նպատակ ունի դուրս գալ նախորդ վարչակազմի քաղաքականության շրջանակներից և կենտրոնանալ իրական ներդրումների ու Կենտրոնական Ասիայի երկրների հետ խորացված համագործակցության վրա։

Սթիվ Դեյնսի խոսքով՝ Կենտրոնական Ասիայի երկրների հետ ամուր գործընկերային հարաբերությունների ձևավորումը կարևոր նշանակություն ունի ԱՄՆ ազգային անվտանգության և տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդման տեսանկյունից։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test