PanARMENIAN.Net - Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման նպատակով նշանակված հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը Իգդիրում նահանգապետ Էրջան Թուրանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանի իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանի հետ քննարկումներ են ընթանում։
«Մենք կվերանայենք այս ուսումնասիրությունները և կհաստատենք նախկինում կատարվածները։ Մենք կքննարկենք, թե ինչ կարելի է անել ապագայում երկու երկրների, մասնավորապես` այս տարածաշրջանի տնտեսական կյանքի համար»,–ասել է նա, գրում է Factor.am-ը «Անադոլու« գործակալության վրա հղումով։
Քըլըչը «Զանգեզուրի գիծ» է անվանել «Թրամփի ուղին»՝ կարևորելով այն։
«Այս հաղորդակցության գիծը հատկապես կարևոր է։ Զանգեզուրի գիծը կարևորագույն նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև ամբողջ Կենտրոնական Ասիայի և թյուրքական հանրապետությունների միջև կապ ապահովելու համար։ Մեր ամենամեծ ցանկությունն է կարճաժամկետ հեռանկարում բացել այս գիծը՝ մեր նախագահի հանձնարարականներին համապատասխան, և նպաստել երկու երկրների, նաև՝ Իգդիրի և Կարսի տնտեսությունների զարգացմանը»,-ասել է Քըլըչը։
Նրա խոսքով, հայկական կողմը նույնպես դրական դիրքորոշում ունի. «Այսօր նրանք հայտարարություն են արել՝ ասելով. «Մենք պատրաստ ենք բացել սահմանը»։ Իհարկե, նրանք նաև բաց են բոլորի համար օգտակար բանի համար։ Մինչև որոշ նախագծերի իրականացումը, անհրաժեշտ է որոշակի տեխնիկական ուսումնասիրություններ անցկացնել, բայց մնացած դեպքերում մենք չենք առարկում նրանց մտադրություններին»։
Իր հերթին, Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը, ընդգծելով, որ տարածաշրջանն ունի երեք հարևան երկիր, նշել է. «Այս գործընթացը մեծ ոգևորությամբ է գնահատվում մեր նահանգում: Մեր նախագահի ղեկավարությամբ շատ լուրջ և կառուցողական քննարկումներ են անցկացվել մեր բոլոր սահմանակից հարևանների հետ: Մենք ունենք Ալիջանի սահմանային դարպասը, և վերջերս հիմք դրեցինք 124 կիլոմետրանոց Դիլուջու-Կարս երկաթուղուն, որը նույնպես կապված է Զանգեզուրի գծի հետ»։
Քըլըչը և իր պատվիրակությունը նախատեսում են Իգդիրի Ալիջանի («Մարգարա») սահմանային անցակետով անցում կատարել Հայաստան և մի շարք հանդիպումներ ունենալ Երևանում։ ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում մոտ օրերին ծրագրված է Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test