Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Գործընկերային, այլ ոչ թե մեծ եղբոր պես. ՀՀ նախագահը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին sputnik sputnik

time
Գործընկերային, այլ ոչ թե մեծ եղբոր պես. ՀՀ նախագահը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Երևանի և Մոսկվայի միջև ներկայում ձևավորվել են գործընկերային հարաբերություններ, Հայաստանը դադարել է լինել Ռուսաստանի կրտսեր եղբայրը։ Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Հիմա բոլորովին այլ հարաբերություններ են Ռուսաստանի հետ՝ գործընկերային, իրապես գործընկերային հարաբերություններ... Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ ոչ թե այնպես է, ինչպես մեծ և փոքր եղբայրների միջև, այլ ուղղակի գործընկերային հարաբերություններ են: Դրան մենք հասել ենք վերջին 4 տարիներին իրականում», - հայտարարել է Խաչատուրյանը։
Նրա խոսքով` Երևանում ցանկանում են, որ ռուս գործընկերները հաշվի առնեն ՀՀ իշխանությունների ինքնուրույն որոշումները:
Խաչատուրյանը կարծում է, որ «Հայաստանի իշխանությունն աշխատում է հայաստանցիների, Հայաստանի Հանրապետության բարեկեցության, բարգավաճման համար», ուստի ՀՀ կառավարությունը ինքը պետք է որոշի, թե ում հետ, ինչպես առևտուր անել, աշխատել, դիվանագիտական հարաբերություններ ունենալ:
Նախագահը խոստովանել է, որ Հայաստանը տնտեսապես կախված է Ռուսաստանից, սակայն կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն էլ իր հերթին է տնտեսապես կախված Հայաստանից:
Խաչատուրյանը մեկնաբանել է նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, որը գարնանը, խոսելով Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի մտադրության մասին, ասել էր, որ անհրաժեշտ կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, քանի որ «երկու աթոռի վրա նստել չի հաջողվի»:
Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանն ունի դիվերսիֆիկացված տնտեսություն։
«Օվերչուկին պետք է հարց տալ, թե դա ինչ է նշանակում... համենայնդեպս, հիմա մեզ ոչ ոք ոչինչ չի ասում, և մենք ոչինչ չենք խախտում», - ասել է ՀՀ նախագահը։
Նա հավաստիացրել է, որ առայժմ որևէ խնդիր չի առաջացել։
Հիշեցնենք` հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշումը բառի բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում. անդամակցության հարցը պետք է որոշվի հանրաքվեով, մինչ այդ Հայաստանը դեռ որոշակի գործողությունների ճանապարհային քարտեզ պետք է մշակի։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ Հայաստանն իրեն վատ չի զգում ԵԱՏՄ-ում, շահագրգռված է Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում, սակայն մյուս կողմից չի կարող չնկատել ժողովրդի առնվազն որոշակի ու շատ շոշափելի հատվածների ձգտումները` ՀՀ ապագայի համար ձևավորել ընտրանքներ։
ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու հետևանքով երկրի ՀՆԱ-ն կկրի 30-40 տոկոսի կորուստ։ Երևանը ստիպված կլինի անցնել տարանցիկ բարդ շրջան, իսկ այլ միավորման, օրինակ՝ ԵՄ-ին միանալու ցանկության դեպքում վերակառուցել արդեն ձևավորված և գործող ինստիտուտները։ Բացառված չեն ԵԱՏՄ անդամ երկրների կողմից Հայաստանի նկատմամբ սահմանափակումները։
Արդյոք Հայաստանը պատրա՞ստ է կարիքի դեպքում ԵԱՏՄ-ԵՄ հնարավորինս փափուկ անցմանը

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test