Մեր ընդդիմությունը մի շատ կոպիտ սխալ է թույլ տալիս` չափից դուրս շատ է խոսում ապագայի մասին, ենթադրություններ ու կանխատեսումներ անում` իր քարոզչությունը կառուցելով ոչ թե կատարվածի, այլ կատարվելիքի վրա: Փորձում է համոզել, որ չի լինելու խաղաղություն, որ լինելու է պատերազմ, որ Սյունիքի միջանցք է լինելու, որ 200 հազար ադրբեջանցի է գալու Հայաստան, որ սահմանազատման ընթացքում էլի տարածքներ է Ալիեւը մեզնից տանելու:
Այդ ամենն, իհարկե, սխալ չէ, դրանք շատ ռեալ հեռանկարներ են, որովհետեւ այս իշխանությունների քայլերի հետեւանքներն ակնհայտ են, մենք տեսել ենք, թե 2018-ից մինչեւ 2025 թվականն ինչ աղետներ ու կորուստներ են բերել սրանք մեր երկրի գլխին: Բայց մի պահ ենթադրենք, որ խաղաղությունը բերել են, պատերազմ չի լինելու, ադրբեջանցիները չեն լցվելու Հայաստան, նոր տարածքներ չեն հանձնվելու թշնամուն եւ ընդդիմադիրների չարագուշակ կանխատեսումներն էլ ընդամենը ագռավի կռռոց են ու քաղաքական պայքարի բաղադրիչ:
Բայց ինչո՞ւ նայել առաջ եւ այս իշխանություններին հեռացնելու քարոզչությունը կառուցել սրանից հետո լինելիք ենթադրյալ աղետների վրա: Ինչպե՞ս կարելի է ներել այն ամենն, ինչ եղել է մինչ այսօր. աղետալի պատերազմը, 5 հազար երիտասարդի ողբերգական մահը, Արցախի կորուստը, արցախցիների արտագաղթը, մեր գերիների տառապանքն ու նվաստացումն Ադրբեջանում, տասնյակ բարձրադիր դիրքերի եւ 200 քառակուսի կիլոմետրի հանձնումը թշնամուն:
Ինչպե՞ս ներել հարեւան պետությունների ղեկավարների արհամարհանքն ու ագրեսիվ լեքսիկոնը: Ինչպե՞ս մոռանալ միջազգային ատյաններից մեր բոլոր հայցերի հետ կանչումը եւ Մինսկի խմբի լուծարումը, ցեղասպանության ճանաչումից, Արարատ սուրբ սարից, Արեւմտյան Հայաստանից ու Հայոց պատմությունից հրաժարումը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test