Ընդդիմադիր պատգամավորները, որոնք ստիպված են ներկայանալ ԱԺ, առավոտյան գրանցվել, մասնակցել քվեարկություններին, որ բացակա չստանան, եւ մանդատից զրկվելու վտանգներ չառաջանան, մատնացույց են անում ԱԺ նիստերից հաճախ բացակայողներին, մասնավորապես` Իշխան Զաքարյանին, որն ամիսներ շարունակ չի երեւում ԱԺ-ում:
«Ո՞ւր է Իշխան Զաքարյանը, ինչո՞վ է նա հիմնավորում իր բացակայությունները»․ հարցը նրանց շուրթերից չի իջնում: Ընդդիմության բարձրացրած հարցն ուղղեցինք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ «Բժշկական թղթով, սրտի լուրջ խնդիրներ ունի»,- ասաց նա:
Փոխանցեցինք այն դիտարկումը, որ եթե ընդդիմությունից որեւէ մեկը 2 տարի չմասնակցեր նիստերին, մանդատից վաղուց զրկված կլիներ, Սիմոնյանն ասաց. «Իրենք էլ են մերը, հիմա եթե ուզենայինք Իշխան Սաղաթելյանի հարցը բարձրացնեինք, կանեինք, ինքն էլ էր, չէ՞, բացակայել»: Քաղաքական բոյկոտը «ԱԺ Կանոնակարգ» օրենքը թույլատրում է․ «Դա հիմնավոր չէր, մի նստաշրջանում կարող ես հայտարարություն անել, որ բոյկոտում ես, բայց դրանից հետո՝ ոչ»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test