Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Առաջին նախագահը գծեց ընդդիմության «բաժանարարը» 1in.am 1in.am

time
Առաջին նախագահը գծեց ընդդիմության «բաժանարարը»

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ilur.am-ի խնդրանքով պարզաբանել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» խնդրի հանգուցալուծման իր պատկերացումը: Նա ի սկզբանե մերժելի է որակել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը և ավելի ճիշտ համարել «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց» բնորոշումը:

Առաջին նախագահի գնահատմամբ, այդ տրանսպորտային հանգույցի վերահսկողությունը «բնականաբար, սուվերեն իրավունքի ուժով պետք է իրականացվի բացառապես Հայաստանի կողմից», իսկ ինչ վերաբերում է շահագրգիռ այլ պետությունների քաղաքական և տնտեսական նպատակադրումներին, ապա նրա համոզմամբ, Հայաստանն ի վիճակի է, միջազգային իրավունքի պահանջների համաձայն, երաշխավորել նրանց անխափան գործունեությունը:

Ըստ նախագահ Տեր-Պետրոսյանի՝ այդ հարցում Հայաստանը կամա, թե ակամա, ակնկալում է իր ռազմավարական գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի ակտիվ համագործակցությունը, հակառակ նրանց միջև առկա ակնհայտ տարաձայնությունների: Նրա բնորոշմամբ՝ մեծ տերությունների միջև հակասությունները, որպես կանոն, ավելի հեշտությամբ են լուծվում, քան փոքր երկրների միջև, ինչը բացատրվում է մեծերի հասունության հանգամանքով:

Առաջին նախագահի այս շատ էական մեկնաբանությունը հաջորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինի հետ նրա ավելի քան մեկ ժամ տևած առանձնազրույցին: Ինչպես կարելի է հասկանալ, այդ ընթացքում նա հանգել է եզրակացության, որ, իր բնորոշմամբ, «Զանգեզուրի տրանսպորտային հանգույցի» գործարկումը Ռուսաստանի համար անվտանգային լուրջ խնդիր չի ներկայացնում, և այդ հարցում Մոսկվան և Վաշինգտոնը «մեծերի հասունության հանգամանքով» կարող են սկզբունքային համաձայնության հասնել կամ արդեն իսկ «շատ մոտ են դրան»:

Նախագահ Տեր-Պետրոսյանը միաժամանակ անուղղակի գնահատում է Իրանի պաշտոնական մոտեցումը: Այսպիսով նա միանգամայն հնարավոր և օպտիմալ է համարում, որ «Զանգեզուրի տրանսպորտային հանգույցը» գործի Հայաստանի իրավազորության ներքո և երաշխավորի շահագրգիռ այլ պետությունների «անխափան գործունեությունը»:

Ըստ էության՝ առաջին նախագահի այս վերլուծությունը «գծում է ընդդիմության բաժանարարը». Նա հանրայնացնում է, որ ՀԱԿ-ը չի կիսում գործող իշխանության դեմ քարոզչությունը, որ կառուցված է «թղթով այդպես չէ, իրականում Ադրբեջանը Սյունիքում արտատարածքային միջանցք է ստացել» թեզի վրա:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test