Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Որ երգիչը, որքան հոնորար է ստացել «Ֆեստիվառ»-ի համար․ «Ժողովուրդ» armlur.am armlur.am

time
Որ երգիչը, որքան հոնորար է ստացել «Ֆեստիվառ»-ի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Ֆեստիվառ» մշակութային նախագծի համար 311 մլն 785 հազար դրամ (մոտ 820 հազար ԱՄՆ դոլար) գումար է հատկացրել։

«Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Արդեն երրորդ տարին անընդմեջ այն կայանում է՝ նպատակ ունենալով խթանել ներքին զբոսաշրջությունն ու մարզային մշակութային կյանքը:

Որ երգիչը, որքան հոնորար է ստացել «Ֆեստիվառ»-ի համար․ «Ժողովուրդ»

Փառատոնն այս տարի մեկնարկել է օգոստոսի 23-ին Արտաշատում, որտեղ ելույթ է ունեցել երգիչ Սարո Թովմասյանը (Սարո), իսկ համերգը կայացել է Karen Sevak Band-ի ուղեկցությամբ: Այս ելույթի համար Karen Sevak Band-ին վճարվել է 10 մլն դրամ, իսկ Սարո Թովմասյանին՝ 10 մլն 44 հազար դրամ։

Որ երգիչը, որքան հոնորար է ստացել «Ֆեստիվառ»-ի համար․ «Ժողովուրդ»

Որ երգիչը, որքան հոնորար է ստացել «Ֆեստիվառ»-ի համար․ «Ժողովուրդ»

«Ֆեստիվառի» շրջանակում հաջորդ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին Հրազդանում, որտեղ կանցկացվի Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգը Karen Sevak Band-ի նվագակցությամբ: Այս միջոցառման համար Karen Sevak Band-ին վճարվել է կրկին 10 մլն դրամ, իսկ Հարութ Փամբուկչյանին եւ մենեջերին, ներառյալ նրանց ավիատոմսերի գումարը, վճարվել է 19 մլն 848 հազար դրամ։

Որ երգիչը, որքան հոնորար է ստացել «Ֆեստիվառ»-ի համար․ «Ժողովուրդ»

Նախորդ տարի «Ֆեստիվառ» նախագծի համար վճարվել էր 180 մլն դրամ, իսկ այս տարի գումարի չափը գրեթե կրկնապատկվել է, քանի որ ԿԳՄՍՆ-ն ու Հանրային հեռուստաընկերությունը նաեւ վճարել են որոշ արտիստների՝ Հայաստան ժամանելու եւ մեկնելու ծախսերը։

Որ երգիչը, որքան հոնորար է ստացել «Ֆեստիվառ»-ի համար․ «Ժողովուրդ»

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, Արմավիրի կենտրոնական հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ հանդես կգան տարբեր արտիստներ։ Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ՀՀ Պետական գնումների կայքից, միայն Արմավիրի համերգային ծրագրի համար հատկացվել է 109 մլն դրամ։

Որ երգիչը, որքան հոնորար է ստացել «Ֆեստիվառ»-ի համար․ «Ժողովուրդ»

Այսպիսով՝ ծրագրի երաժշտական նվագախմբում ընդգրկված 70 անձի վճարվելու է 8,5 մլն դրամ.

9 երգեր նոտագրվելու են, ինչի համար հատկացվել է 2,7 մլն դրամ, դիրիժորի հոնորարը կազմել է 2 մլն դրամ, երգչուհի Սոնա Ռուբենյանի 1 ելույթը՝ 600 հազար դրամ, երգչուհի Իվետա Մուկուչյանի 1 ելույթը՝ 1 մլն 170 հազար դրամ, երգիչ Էրիկ Կարապետյանի 1 ելույթը՝ 1 մլն 170 հազար դրամ, «Գարիկ Պապոյան եւ Սոնա Ռուբենյան» խմբի ելույթը՝ 2,1 մլն դրամ, երգչուհի Մաշա Մնջոյանի ելույթը՝ 600 հազար դրամ, երգչուհի Բրյունետի ելույթը՝ 1 մլն 170 հազար դրամ, «Նեմրա» խմբի ելույթը՝ 1 մլն 170 հազար դրամ, երգչուհի Ժակլինի ելույթի համար վճարվել է 1 մլն 378 հազար դրամ։

Բացի ելույթի վճարից՝ միջոցառման կազմակերպիչները 562 հազար դրամ հատկացրել են Ժակլինի՝ Փարիզ-Երեւան-Փարիզ չվերթի ավիատոմսերի համար, 300 հազար դրամ նրան տրամադրել են ՀՀ-ում 4 օր մնալու համար, ու եւս 31 հազար դրամ՝ Երեւան-Արմավիր-Երեւան ուղեւորափոխադրման համար։

«Ռեինկարնացիա» խմբի ելույթի համար վճարվել է 6 մլն դրամ։

Այս միջոցառման գովազդային եւ տպագրական ծախսերի, առաջխաղացման կազմակերպման ծառայությունների համար հատկացվել է 10,8 մլն դրամ։

Կարճ ասած՝ դասագրքերի տպագրությունը ԿԳՄՍՆ-ն տապալում է, բայց պետբյուջեի միջոցները շռայլորեն բաշխում է համերգներ կազմակերպելու համար

Ֆեստիվառ․ Պայմանագիր»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test