Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Խոշոր ավտովթար Երևանում․ Արցախի պողոտայում բախվել են «Mercedes G» և Վազ «2106» մակնիշի ավտոմեքենաները․ «յաշիկն» էլ կիսակողաշրջված բախվել է ծառին օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ shamshyan.com shamshyan.com

time
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում Արցախի պողոտայում թիվ 32 հասցեի մոտ բախվել են «Mercedes G» և Վազ «21-06» մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Բախման հետևանքով «յաշիկը» կողաշրջված վիճակում բախվել է ծառին։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացնում են հերթապահություն։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդինյանի գլխավորությամբ․Տարածքը սահմանազատել են պարեկները։Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառներից մեկը եղել է այն որ «յաշիկի» վարորդի նկատմամբ մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել, ապա դեպքի վայրից հեռացել է։ Լուսանկարներն և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test