Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Օրերս 2 եղբայր ինքնասպան էին եղել սննդի կետում` դե եկեք բոլոր սննդի կետերը փակենք hraparak.am hraparak.am

time
Օրերս 2 եղբայր ինքնասպան էին եղել սննդի կետում` դե եկեք բոլոր սննդի կետերը փակենք

Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նոր նխագիծ, ըստ որի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը նախատեսվում է կրճատել՝ 24 ամսից դարձնելով 18 ամիս, այսինքն` 2 տարուց մեկուկես տարի։ Նախագիծը հրապարակվել է e-draft. am հարթակում, դրվել է հանրային քննարկման։

Փոփոխության հիմքում դրված է կառավարության 2021-2026 թթ ծրագրում ամրագրված նպատակը՝ կրճատել պարտադիր զինծառայության տևողությունը՝ պայմանագրային ծառայության ընդլայնման հաշվին։ Նշված է, որ «վերջին տարիներին իրականացվել են մի շարք նախաձեռնություններ․ մեկնարկել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, ձևավորվել է արհեստավարժ սերժանտական համակարգ, ներդրվել է զինծառայողների ատեստավորման մեխանիզմ, ինչպես նաև սահմանամերձ զորամասերում պայմանագրային հիմունքներով ծառայության նոր մոդել՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ»։

Նախագծի հեղինակները նշում են, որ ծառայության ժամկետի կրճատումը կնվազեցնի նաև պետության ծախսերը պարտադիր զինծառայության կազմակերպման վրա։ Օրենքը, եթե ընդունվի, ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունիսի 1-ից։ Այս առաջարկի մասին «Հրապարակը» զրուցել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ:

- Պարոն Հակոբյան, իշխանությունը հիմա էլ զինվորական ծառայության երկու տարին է ցանկանում կրճատել` դարձնել մեկ տարի վեց ամիս: Նման նախագիծ է ներկայացվել: Ըստ Ձեզ` սա լա՞վ է, թե՞ վատ է:

- Նայած, թե լավն ու վատը ինչ տեսանկյունից ենք նայում, այսինքն` նայած, թե ինչ նպատակ են հետապնդում: Եթե ուզում են լավ բանակ ունենալ ու նման քայլ են անում, վատ է, իսկ եթե չեն ուզում լավ բանակ ունենալ` լավ քայլ է:

- Դուք ի՞նչ եք կարծում` ի՞նչ նպատակով է սա արվում:

- Չգիտեմ, քանի որ քաղաքական իշխանության մաս չեմ, չեմ կարող հստակ մտադրությունների մասին խոսել:

- Իշխանությունները հստակ հայտարարություններ են անում, բանակում կրճատումներ են անում, բանակին ուղղվող ֆինանսական միջոցներն են նվազեցնում:

- Այդ ամենը փոփոխական է: Մի օր մի բան, մի օր մի….

- Քանի որ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատելու, կարծում են, որ ընդհանրապես Հայաստանին բանակ պետք չէ:

- Այո, կարող են Շվեյցարիայից օրինակ վերցնել: Նրանք էլ բոլորի հետ խաղաղ են, բայց Եվրոպայի ամենահզոր բանակներից է շվեյցարական բանակը:

- Բայց մեր ու Շվեյցարիայի աշխարհագրական դիրքը, կարծես, տարբեր է: Հայաստանը շրջապատված է Ադրբեջանով, Թուրքիայով:

- Դե, բայց բոլորի հետ խաղաղություն են հաստատում: Ես էլ ասում եմ` Շվեյցարիայի բանակի օրինակը լավ է:

- Բանակին ուղղված ֆինանսական միջոցները իշխանությունը կրճատում է: Ըստ Ձեզ` ինչո՞ւ:

- Նույն կոնտեքստում, ամեն բան արվում է նույն տրամաբանության մեջ: Բայց այս իրավիճակը նոր չէ, սա շարունակական վիճակ է: Շարունակությունն է մնացած գործողությունների:

- Միեւնույն ժամանակ Ադրբեջանը զինվում է, ինչու` եթե իսլապես խաղաղություն ենք հաստատել:

- Որովհետև երկրի, ժողովրդի մասին մտածող ղեկավարություն ունեն:

- Մեր իշխանություններն էլ ասում են, որ մեր ժողովրդի մասին են մտածում: Ասում են վերջապես լուծեցինք հյա-ադրբեջանական կոնֆլիկտը, վերջապես ինքնիշխան դարձավ Հայաստանը:

- Ճիշտ են ասում, այո, մեր ժողովրդի մասին մտածում են: Ինչ-որ ուզում է մեր ժողովուրդը` Նիկոլ Փաշինյանը դա է անում: Ես համաձայն եմ:

- Այսինքն` մեր ժողովուրդն ուզո՞ւմ է, որ Հայաստանը դառնա թուրքական վիլայեթ:

- Օրինակ` մեր ժողովուրդն ուզում է բանակ չունենանք: Այ քիչ առաջ բանակի 2 տարին կրճատելու մասին էինք խոսում: Մեր ժողովուրդը դա ուզում է: Մարդիկ չեն ցանկանում, որ իրենց տղան բանակում ծառայի:

- Ինչո՞ւ եք այդպես կարծում:

- Ոորովհետև ապրում եմ այս հասարակության մեջ: Լսում եմ մարդկանց խոսույթը, տեսնում եմ գործողությունները, ի դեպ նրանք, ովքեր ամպագորգոռ հայտարարություններ են անում բանակի մասին, նրանք էլ են այդ շարքերում: Հենց հասնում է իրենց որդիների բանակ գնալու ժամանակը, տեսնում ենք, թե ինչ գործողություններ են իրականացվում: Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդի իրական վարչապետն է: Նա անում է այն, ինչ դուր է գալիս ժողովրդին և իր հաջողությունը հենց դրա մեջ է:

- Բանակում` խաղաղ պայմաններում մեկ տարվա կտրվածքով մի քանի տասնյակ զոհ է լինում: Գուցե բանակն այնքան վատ են ղեկավարում, որ մարդիկ էլ չե՞ն ցանկանում իրենց տղաների կյանքը վտանգել, մանավանդ նրանց կյանքը զրո արժեք ունի պետության համար:

- Դե պիտի հասկանանք, թե ինչի արդյունք է դա: Մի քանի օր առաջ էլ Աբովյանում երկու եղբայր ինքնասպան էին եղել սննդի կետում, դե եկեք բոլոր սննդի կետերը փակենք: Կամ ամեն օր մարդիկ են մահանում ավտովթարից, դե եկեք բոլոր ավտոները հավաքենք, արգելենք մարդկանց մեքենա քշել: Մարդիկ միլիոններ են ծախսում, ավտոներ են առնում, վթարից մահանում են, թող չծախսեն ուրեմն: Կամ ծննդաբերությունների ժամանակ երեխաներ են մահանում, դե եկեք բոլոր հիվանդանոցները փակենք: Կլինի՞ էդպես: Եթե բանակում մարդու ձեռքին կա զենք, հնարավոր է նաև զոհ լինի, բայց դա չի նշանակում, որ դրա համար պիտի բանակը փակեն:

- Գուցե դրսի՞ց է գալիս բանակը լուծարելու պահանջը:

- Չեմ կարծում:

- Ինչո՞ւ:

- Չեմ կարող հստակ ասել, որովհետև ես բանակցություններին չեմ մասնակցում, բայց ինձ չի թվում, որ նման պահանջ է դրվել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test