Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Ալեն Սիմոյանի նկարի մոտ իսկապես շատ մարդ կհավաքվի, բայց վրան թքելու համար». Էդգար Ղազարյան 168.am 168.am

time

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այն կարծիքին է, որ Վաշինգտոնում «Նիկոլ Փաշինյանը Մեղրին հանձնել է Ադրբեջանին, ուղղակի այդ գործընթացի երաշխիքներ ստեղծելու համար այնտեղ նաև տեղակայվելու է ամերիկյան ռազմաբազա»:

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ի պատասխան մեր այն դիտարկմանը, ոչ նման ամրագրում չկա ո՛չ հռչակագրում, ո՛չ նախաստորագրված պայմանագրում, նա արձագանքեց. «Կա Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ դա լինելու է 99 տարով, և կա երկու կողմերի հայտարարությունը, ո՞նց չկա. հենց հռչակագրում նշված է, որ Հայաստանի տարածքում Հայաստանը և Միացյալ Նահանգները համագործակցում են, այսպես կոչված, «Թրամփի ուղի»… Ո՞նց չկա: Դա պետք է համակցված նայել այլ ձևակերպումների հետ, մասնավորապես, Ադրբեջանի հիմնական տարածքից դեպի Նախիջևան անխոչընդոտ կապի ապահովումը, ինչը երբևէ Հայաստանի՝ որևէ այլ պետության հետ պայմանագրերում չի եղել: Կամ սկզբունքների հիշատակում՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, դրանք անհարկի հիշատակումներ են, որովհետև դրանք պետության հատկանիշներ են և բնորոշ են ցանկացած պետության»:

Չնայած վաշինգտոնյան գործընթացներից հետո Ալիևը ամենօրյա ռեժիմով շարունակում է խոսել «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասին, Փաշինյանն ասում է, որ դա սուբյեկտիվ իրականություն է, իսկ օբյեկտիվ իրականությունը հռչակագրում և խաղաղության պայմանագրում ամրագրված դրույթներն են, և հորդորում է չհավատալ, եթե նույնիսկ երդվեն, որ այդ տերմինը ՀՀ հետ կապ ունի:

Էդգար Ղազարյանը նկատեց, որ մինչև հիմա Ալիևի ասածներն են դարձել իրականություն, ոչ թե՝ Փաշինյանի. «Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ մենք ԵԱՀԿ ՄԽ-ից կհրաժարվենք, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, վստահ լինենք, որ դա վավերացվելու է, այդպես եղա՞վ: Ալիևն ասում էր՝ պետք է հրաժարվեք ԵԱՀԿ ՄԽ-ից, և նրա ասածն էլ կատարվել է: Հիմա նույնը Մեղրիին է վերաբերում. Ալիևն ասում է՝ պետք է տրամադրեք առանց հայի հանդիպելու անխոչընդոտ միջանցք, ինքն էլ տվել է: Գուցե մի օր էլ Փաշինյանն ասի՝ տիեզերք սարք ենք ուղարկել, որը կստուգի ադրբեջանական բեռները»:

ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպանն արդեն «մեծ ձեռքբերում» ունի. նա հանդիպել է Pray.cօm հարթակի համահիմնադիր Մաթ Փոթթերի հետ և քննարկել Հայաստանի հարուստ քրիստոնեական պատմությունը և ժառանգությունը Pray.cօm հարթակում ներկայացնելու հնարավորությունները։ Վերլուծաբան Հակոբ Բադալյանը նկատել էր, որ ՀԱԵ ղեկավարության նկատմամբ Նիկոլ Փաշինյանի արշավի «հիմքում» ոչ թե պետք է փնտրել Թուրքիա կամ Ադրբեջան, այլ հենց այդ կրոնական շրջանակների «հետքը», որովհետև «այստեղ գործ ունենք քաղաքական էական շերտերի հետ»:

Էդգար Ղազարյանը չգիտի՝ ինչու Նարեկ Մկրտչյանը որոշեց էլեկտրոնային աղոթքներով սկսել դեսպանի կարիերան. «Միգուցե, աղոթում է իր եղբոր հետագա ճակատագրի և գործունեության համար, բայց կարծում եմ, որ այդ սկանդալային պատմությունից հետո նա առհասարակ չպետք է մեկներ ԱՄՆ և պետք է պաշտոնանկ արվեր: Դա քաղաքական նշանակում է և ցույց է տալիս, թե ինչ է նշանակում, երբ քաղաքական նշանակմամբ դեսպաններն իրենց նեղություն չեն տալիս նույնիսկ դիվանագիտական պրակտիկայի և արարողակարգի տարրական հմտություններ ձեռք բերել, որովհետև տվյալ դեպքում դեսպանը պետք է տեղեկացված լիներ, որ իր առաքելությունն այդ երկրում սկսվում է երկրի ղեկավարին իր հավատարմագիրը հանձնելուց հետո: Եթե գոնե պետքարտուղարությանը չի հանձնել իր հավատարմագրերի պատճենը, առհասարակ, որևէ պաշտոնական գործունեություն այդ երկրի տարածքում, որևէ հանդիպում ունենալու և դրա մասին հրապարակային հայտարարություն անելու իրավունք չունի:

Նրա առաքելությունն այդ երկրում դեռ չի մեկնարկել: Իսկ ինչ վերաբերում է բովանդակությանը, հարց է առաջանում, թե այդ անհասկանալի կրոնական կազմակերպությունների հետ ինչու է սկսել էլեկտրոնային աղոթքներ փոխանակելուց: Երևի սա պետք է համադրել այն տեղեկության հետ, որ Փաշինյանն էլ որոշել է իր բանտային Աստվածաշունչը նվիրել Վաշինգտոնի Աստվածաշնչային թանգարանին: Ես չգիտեմ՝ իր կենցաղային իրերն ու գրականությունը, որն ինքն ունեցել է բանտում, ինչո՞ւ է համարում արժեքավոր իրեր, որոնք պետք է դառնան ցուցահանդեսային նմուշներ: Միգուցե նաև իր բանտային նասկիները պետք է նվիրի այն քանդակագործ Վիգեն Ավետիսին, նա էլ իր արվեստանոցում ունենա… Դա իր մեծամտության դրսևորումներից է»:

Էդգար Ղազարյանը նկատեց՝ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու զավակ չի հանդիսանում, իսկ Աստվածաշունչ ցանկացած աղանդավոր էլ կարող է կարդալ. «Փաշինյանը չի մասնակցում Հայ Առաքելական եկեղեցու ծիսական արարողություններին, այդ թվում՝ նաև Պատարագներին, նա չի խոստովանում, հաղորդություն չի ստանում, եկեղեցական այլ արարողությունների չի մասնակցում, և առհասարակ, ոչ միայն չի ընդունում մեր եկեղեցին, այլ նաև հրապարակայնորեն անարգում է մեր եկեղեցու հոգևոր առաջնորդներին: Փաշինյանի ցինիկ և ինձ համար՝ որպես հայ քրիստոնյայի, անընդունելի պահվածքը՝ Վեհափառ հայրապետին և սրբազան հայրերին ավազանի անունով դիմելու, ես ընկալում եմ՝ որպես իմ քրիստոնեական նուրբ զգացողությունների նկատմամբ ոտնձգություն: Ոչ ոք նրան իրավունք չի չտվել չլինելով մեր Եկեղեցու հետևորդ՝ անարգել և վիրավորել մեր եկեղեցին, ավելին՝ դուրս գալ պայքարի Եկեղեցու դեմ, առավել ևս, երբ նա բարձրաստիճան պաշտոնատար անձ է և երդում է տվել իր պարտականությունները կատարել միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, իսկ մեր Սահմանադրությունը և օրենքներն արգելում են պետական պաշտոնյաներին որևէ ձևով միջամտել ցանկացած կրոնական կազմակերպության, առավել ևս, Սահմանադրությամբ հատուկ կարգավիճակ ունեցող Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու գործունեությանը»:

«Ալեն Սիմոյանի նկարի մոտ իսկապես շատ մարդ կհավաքվի, բայց վրան թքելու համար». Էդգար Ղազարյան

Նա ընդծեց, որ Հայ եկեղեցու հետևորդներն ի վիճակի են եկեղեցին պաշտպանել. «Ես Հայ եկեղեցու զավակ եմ և կարծում եմ, որ Հայ եկեղեցու միլիոնավոր զավակներով ի վիճակի ենք պաշտպանելու մեր Առաքելական եկեղեցին նման ցանկացած ասպատակություններից և թշնամական հարձակումներից, որը կատարվում է մի անհասկանալի կիսագրագետ աղանդավորի կողմից»:

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարություններին, թե խորհրդարանում ընդդիմություն չկա, և, որ իր նկարը դնի փողոցում, ավելի շատ մարդ շուրջը կհավաքվի, քան, եթե իրենք ուզեն մարդ հավաքել, Էդգար Ղազարյանը նշեց, որ Սիմոնյանը ճիշտ է ասում. «ԱԺ-ում վաղուց ընդդիմություն չկա, ինչը նշանակում է, որ ԱԺ էլ չկա, որովհետև մեր Սահմանադրությամբ և ԸՕ սահմանադրական օրենքով ընդդիմություն պետք է լինի ԱԺ-ում, և դա պետք է լինի առնվազն 30 տոկոսը: Եթե ԱԺ նախագահը հայտարարում է, որ ՀՀ ԱԺ-ում ընդդիմություն չկա, նշանակում է՝ նաև ԱԺ չկա, ուրեմն՝ ինքն էլ որպես ԱԺ նախագահ՝ այլևս գոյություն չունի…»:

Ինչ վերաբերում է Սիմոնյանի հայտարարության երկրորդ հատվածին, նա նշեց, որ նկարը որևէ տեղ դնելն ընդունված է հիշատակի միջոցառումների ժամանակ. «Եթե մարդը ողջ է և կարող է միջոցառում կազմակերպել, ինչո՞ւ պետք է իր նկարը տանեն դնեն: Եթե Ալեն Սիմոնյանի հիշատակի միջոցառում ինչ-որ մի ժամանակ լինի, և ինքը ֆիզիկապես չկարողանա դրան մասնակցել, պարզ է, որ նկարը կդնեն: Եվ իսկապես, Ալեն Սիմոնյանի նկարի մոտ շատ մարդ կհավաքվի, բայց կարծում եմ՝ վրեն թքելու ցանկությամբ: Օրինակ՝ բանաստեղծների հիշատակը հավերժացնելուց նրանց ստեղծագործություններն են կարդում, երաժիշտների հիշատակը հավերժացնելիս նրանց երգերն են հնչեցնում, Ալեն Սիմոնյանի հիշատակը հավերժացնելիս շատ մարդ կհավաքվի, որ վրեն թքի՝ իր կյանքի գործունեության հիմնական ժառանգաբար փոխանցված դրվագը հավերժացնելու իմաստով»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test