ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության եւ Սարոյանի հիմնադրամի հետ համատեղ «Սարոյանական օրեր» նախաձեռնության շրջանակում սեպտեմբերի 5-ից մեկնարկած միջոցառումները սեպտեմբերի 11-ին մոտեցան եզրագծին: Այս ընթացքում իրականություն դարձան մի շարք նախագծեր՝ «Սարոյանական գույներ․ բառերից անդին» խորագրով Սարոյանի նկարչական աշխատանքների ցուցադրությունը՝ Գրականության եւ արվեստի թանգարանում, թատրոնի եւ կինոյի երեկոն՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Վիլյամ Սարոյանի «22 անտիպ պատմվածք» հավաքածուի շնորհանդեսը, որ կազմել էր Սարոյանի հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը, իսկ հայերեն հրատարակությունը պատրաստել էր «Անտարեսը», Սարոյանի անվան գրական մրցանակի հանձնումը, Անուշ Ասլիբեկյանի «Վիլյամ Սարոյանի դրամատուրգիայի բնույթը եւ հայ բեմը» գիտական մենագրության շնորհանդեսը եւ այլն:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը իր կեցավայրում կազմակերպված միջոցառման ժամանակ պատմեց, թե ինչպես են ինքն ու Սկոթ Սեդրակյանը մեկ տարի առաջ Սարոյանի նկարի մոտ խոսել «Սարոյանական օրեր» գաղափարի մասին:
«Երեւի նկատել եք, Սարոյանական օրերի ընթացքում արդեն իսկ հիշատակվել է, որ ես եւ Սարոյանը նույն քաղաքում ենք ծնվել: Խոսքը Ֆրեզնոյի մասին է՝ Կալիֆոռնիայի նահանգում: Ֆրեզնոն մեծ քաղաք չէ, շատ հայտնի մարդիկ չի տվել, բայց ունի այնպիսի հայտնի անուն, ինչպիսին Սարոյանն է: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ էր անպայման հարգանքի տուրք մատուցել մեծ գրողին: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ներկաներին, երեւի մեծ մասը իր ներդրումն է ունեցել «Սարոյանական օրերի» հաջողությունն ապահովելու գործում»,-ասաց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը: Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Սկոթ Սեդրակյանին՝ ընդգծելով, որ առանց նրա ջանքերի այս ամենն իրականություն չէր դառնա:
Սկոթ Սեդրակյանն ասաց, որ Սարոյանն իր ժառանգությունը շատ էր կարեւորում. «Նա իրապես հիացած կլիներ՝ տեսնելով, որ մենք այսօր այս գեղեցիկ հարկի տակ իր իսկ նկարի շուրջ հարգանգի տուրք ենք մատուցում իր թողած ժառանգությանը»,-ասաց Սարոյանի հիմնադրամի նախագահը:
Մանրամասն՝ տեսանյութում
Ի թիվս այլնի, Սկոթ Սեդրակյանը նաեւ տեղեկացրեց, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը եւ Չարենցի թանգարանը համատեղ կազմակերպում են նկարչական մրցույթ՝ Սարոյանի արվեստի մոտիվներով, որին կարող են մասնակցել 11-15 տարեկան երեխաները Հայաստանի ողջ տարածքից, իսկ հաղթողները կհայտարարվեն նոյեմբերին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test