Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչքան կարելի է ստոր լինել. ողբամ ընդդիմության համար, որ դեռ հույսը դնում է ռուսական անձնագրերի վրա. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Ինչքան կարելի է ստոր լինել. ողբամ ընդդիմության համար, որ դեռ հույսը դնում է ռուսական անձնագրերի վրա. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի խոսքով՝ ամեն անգամ, երբ ընդդիմությունը կեղծ թեզեր է առաջ քաշում, ի հայտ են գալիս փաստաթղթեր, և նրանց սնանկ պնդումները ջախջախվում են:

Վերջինս համոզված է՝ ՀՀ-ն ստացել է փաստաթուղթ, որը ամբողջությամբ բխում է ճանապարհները ապաշրջափակելու հայկական շահերից:

«Մենք հստակ գիտենք՝ ուր ենք գնում՝ երբեմն մեր արժանապատվությունը մի կողմ դնելով, որովհետև խաղասեղանին դրված է ժողովրդի ապագան»,- շեշտում է Մինասյանը:

Դիտարկմանը, որ համացանցում ինչ-որ հարցումներ են անցկացվում, թե արդյոք Ղարաբաղի տեղահանված բնակչությունը պատրա՞ստ է ռուսական անձնագրերով գնալ և ապրել Ղարաբաղում, պատգամավորն ասում է. «Ողբամ ընդդիմության վրա, որ դեռ հույսը դնում է ռուսական անձնագրերի վրա»:

Ըստ Մինասյանի՝ ոչ մի ղարաբաղցի պատրաստ չէ ապրել ադրբեջանական իշխանության ներքո:

«Ընկել էինք դռնեդուռ, որ Լաչինը բացենք, չեղավ, ինչպե՞ս են հիմա անելու: Ինչքան կարելի է ստոր լինել, հույս ներշնչել, որը մոտ ապագայում տեսանելի չէ»,- ասում է նա՝ արձագանքելով ընդդիմադիրների այն հայտարարություններին, թե Ղարաբաղ վերադարձի հնարավորություն կա:

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և առաջիկայում ՀՀ-ում սպասվող երկու երկրների բանագնացների հանդիպման մասին՝ իշխող ուժի անդամն ասում է. «Ինչպե՞ս պետք է զարգանանք, եթե ոչ Թուրքիայի հետ սահմանը բացելով: Եթե բաց սահմանը վատ բան է ՀՀ-ի համար, ինչո՞ւ է Թուրքիան փակել: Թուրք բառը ընդդիմության մոտ հոգեխանգարմունք է առաջացնում»:

Մինասյանն ասում է՝ ՀՀ-ի բալանսավորման քաղաքականությունը տալիս է իր արդյունքները:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test