Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ԱՄՆ-ին կհաջողվի՞ «կառավարել» Իսրայել-Թուրքիա մրցակցությունը 1in.am 1in.am

time
ԱՄՆ-ին կհաջողվի՞ «կառավարել» Իսրայել-Թուրքիա մրցակցությունը

Դոհայում ՀԱՄԱՍ-ի գրասենյակի ռմբակոծությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ: Այդ մասին գրում է «Անադոլուն»՝ հղելով Wlall Street Jornal-ին, որն իր հերթին վկայակոչում է Սպիտակ տան աղբյուրներին:

Պարբերականի տեղեկություններով՝ ՀԱՄԱՍ-ի նստավայրի ռմբակոծման լուրն ստանալուն պես Թրամփը «զայրացել է» և Իսրայելի վարչապետին կտրուկ տոնով ասել, որ այդ հարձակումից խորապես հիասթափված է: Ընդսմին՝ ըստ ամերիկյան պարբերականի, իսրայելական հատուկ գործողության մասին ԱՄՆ նախագահին զեկուցել են Պարսից ծոցի զինվորական աղբյուրները:

Wall Street Jornal-ի մեկնաբանի գնահատմամբ՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի նստավայրի ռմբակոծությամբ Իսրայելը լուրջ հարված է հասցրել Թրամփի մերձավորարևելյան քաղաքականությանը: ԱՄՆ նախագահը, ինչպես հայտնի է, պաշտոնն ստանձնելուց հետո առաջին արտասահմանյան ուղեւորությունը կատարել է Պարսից ծոցի արաբական երկրներ և քննարկել ներդրումային խոշոր ծրագրեր:

Նախագահության առաջին շրջանում Թրամփը նախաձեռնել է «Աբրահամյան համաձայնությունները», որ արաբա-իսրայելական պատմական հաշտության նախագիծ է: Նա նպատակադրված է ոչ միայն վերագործարկել այդ ծրագիրը, այլև ընդլայնել շրջանակը:

Առկա իրավիճակում ԱՄՆ նախագահի դիվանագիտական ջանքերը տևական ժամանակ կմատնվեն տեղապտույտի: Գրեթե բոլոր փորձագետները համակարծիք են, որ ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդների դեմ իսրայելական բավական անհաջող հարձակումը հարցականի տակ է դնում նաև Գազայում պատերազմի դադարեցման և պատանդների ու պահվող անձանց գործարքի իրականացումը:

Մերձավոր Արևելքի իրավիճակն ընդհանրապես ազդում է Հարավային Կովկասի անվտանգությանը և կայունությանը: Կոնկրետ այս դեպքում խնդիրն ավելի առարկայական է, որովհետև այսպես, թե այնպես, բայց ակնհայտորեն շոշափում է նաև իսրայելա-ադրբեջանական և թուրք-ադրբեջանական հարաբերությունները, իսկ դրանք չեն կարող չազդել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորմանը:

«Աշխարհում օրինականություն և կայունություն հաստատելու գործընթացը պետք է սկսվի մեր տարածաշրջանից»,- Մոնտենեգրոյի անկախության օրվան նվիրված պաշտոնական ընդունելությանը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը: Ի հակակշիռ՝ Իսրայելի վարչապետը մտադիր է «նոր Մերձավոր Արևելք կառուցել»:

Մերձավորարևելյան կարգավորման Թուրքիայի և Իսրայելի պատկերացումներն արմատապես հակոտնյա են. Թուրքիան սատարում է Պաղեստինի անկախ պետությանը՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, Իսրայելն, ընդհակառակը՝ ձգտում է ամբողջ Պաղեստինի նկատմամբ հրեական իրավազորություն հաստատել: Ըստ տեղեկությունների, Կատարը նախաձեռնել է Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողով, որպեսզի Իսրայելին հակակշիռ քայլեր մշակվեն: Ադրբեջանն ԻՀԿ անդամ է: Ալիևը կմիանա՞ ԻՀԿ «հակաիսրայելական դաշինքին»: ԱՄՆ-ին կհաջողվի՞ «կառավարել» Իսրայել-Թուրքիա մրցակցությունը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test