Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Տիկին Թովմասյանը թիրախավորել է ընտանիքիս. ներողություն եմ խնդրում, ում իմ խոսույթը տհաճ է եղել. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Տիկին Թովմասյանը թիրախավորել է ընտանիքիս. ներողություն եմ խնդրում, ում իմ խոսույթը տհաճ է եղել. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում խոսել է իր և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի միջև տեղի ունեցած հեռակա «փոխհրաձգության» և դրա շուրջ չդադարող աղմուկի մասին:

«Ընդդիմադիր ողջ մամուլը այլ հերոսի անուն ոնց որ թե չգիտի, և ինչպես սպասվում էր, տեղեկատվական բուռն հարձակման է ենթարկում իմ անձին՝ տարածելով կեղծ և վիրավորանք պարունակող հրապարակումներ»,- ասում է նա, ապա մանրամասնում, թե ինչու է կոշտ արձագանքել Թովմասյանին.

«Իմ արձագանքը տիկին Թովմասյանի խիստ վիրավորական, զրպարտող հայտարարությանն էր, որը վայել չէ քաղաքական գործչին, և նման խոսույթը և նման լկտի առաջարկները առհասարակ տեղ չունեն քաղաքական կյանքում, իմ արած առաջարկն էլ, որակումն էլ, կարծում եմ, չպիտի տեղ ունենա ԱԺ-ում հատկապես: Պատգամավորը պետք է բացառի նման խոսույթը: Սա ասում եմ ես՝ մարդ, որը երկու օր առաջ հեղինակ է եղել նման խոսույթի: Ում տհաճություն եմ պատճառել իմ այս խոսույթով, մեր քաղաքացիներից ներողություն եմ խնդրում»:

Հովհաննիսյանի խոսքով՝ Թագուհի Թովմասյանին պատկանող լրատվամիջոցում 4 տարի հրապարակվել են իր և իր կնոջ (-խմբ․ քաղաքականությամբ չի զբաղվում) լուսանկարները՝ այդ կերպ թիրախավորելով իրենց. «Սրան չարձագանքելով՝ տիկին Թովմասյանը իրեն թույլ է տվել խորացնել թիրախավորումը, այսինքն՝ նա իր հարթակը օգտագործել է ինձ լռեցնելու համար: Իմ ընտանիքը մեղավոր չէ, որ ես զբաղվում եմ քաղաքականությամբ, ու թիրախավորում են նրանց: Չես կարող մարդուն ամեն բան ասել՝ ծածկվելով կնոջ հովանոցի տակ»:

Պատգամավորը հավաստիացնում է, որ սեռով պայմանավորված որևէ խտրականություն չի դրսևորել. «Մենք քաղաքական գործիչներ ենք, սեռով պայմանավորված որևէ առավել լիազորություն չունենք, ունենք նույն պարտականությունները»:

Հովհաննիսյանը հավելում է, որ Էթիկայի մշտական հանձնաժողով կստեղծվի, և նման հարցերը կքննվեն այնտեղ:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ նախագահին պաշտոնական գրությամբ տեղեկացրել էր, որ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խանգարել է իր ճեպազրույցը: Նա պահանջել էր, որ Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային։

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արձագանքելով Թովմասյանի այս գրությանը՝ Հովհաննիսյանն ասել էր. «Եթե նա իրեն թույլ է տալիս կնոջը ոչ վայել նման լկտի առաջարկ անել, ապա ես էլ կառաջարկեմ, որ ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որպեսզի հասկանանք, թե այդ 4 տունն իրեն որտեղից հասարակ լրագրողի աշխատավարձով»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test