Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մնամ Մելոյի ու Դավիթ Ղուլունցի ունեցվածքը պաշտպանե՞մ. Տեղ գյուղի բնակիչ hraparak.am hraparak.am

time
Մնամ Մելոյի ու Դավիթ Ղուլունցի ունեցվածքը պաշտպանե՞մ. Տեղ գյուղի բնակիչ

Կրակոցները իրիկունները մեկ-մեկ լինում են, բայց ընդհանուր առմամբ խախանդ են, «Հրապարակի» հետ զրույցում ադրբեջանցիների կողմից արձակվող կրակոցների մասին ասաց Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչը: Նա նշում է, որ կրակոցները օդ են արվում ՝ գյուղի ուղղությամբ չեն, բայց գրեթե ամեն օր լինում են կրակոցներ՝ մեկ, երկու, երեք հատ: «Գյուղից գնում են մարդիկ. ասում են` Խնածախում մարդ չկա, Խոզնավարում մարդ չկա, սաղ քոչում են: Մնում են նրանք, ովքեր 16 միլիոններից օգտվել են՝ կեսը ձևական է, մարդիկ Երևանում տուն ունեն, սարքում են, բայց իրանք էստեղ չեն ապրում:

(խոսքը պետական ծրագրով սահմանամերձ համայնքներում կառուցվող տների մասին է, այդ վարկի տոկոսները պետությունն է մարում` Հ.Ա.): Ում որ հասնում էր՝ իրենց չտվեցին, ումը որ չէր հասնում՝ երկու-երեք հատ 16 միլիոն տվեցին: Ծանոթ ունես՝ լավ տղա ես, չունես՝ մարդ չես: Իրենց ասելով՝ դրա կարիք ունեցողներին չի հասնում:

Համայնքի ղեկավարին՝ Ղուլունցին հասնում է, իր շրջապատին հասնում է, բայց ում որ պետք է հասներ՝ նրան չհասավ»,-ասաց Տեղի բնակիչը: Նա շեշտեց, որ գյուղից բնակիչների հեռանալը սկսեց այն ժամանակ, երբ թշնամին առաջ եկավ Տեղ գյուղի իր դիրքերում: «Դիրքերն առաջ տվեցին, մարդիկ այդ կառավարության, հիմիկվա այս ՔՊ համայնքի ղեկավարի, Մելոյի շնորհիվ հիասթափված են: Մարդկանց ձեռքից փողերը վերցրին, իբրև բաժանում էին աճող ընտանիքներին՝ վերջում իրար մեջ բաժանեցին, մարդկանց հասանելիքը իրենցով արեցին»,- հայտարարեց սյունեցին: Մի փողոցում, որտեղ 17-18 տուն կար՝ 6-7-ը հեռացել է գյուղից. «Այսպես որ շարունակվի, ես էլ եմ պատրաստվում հեռանալ:

Մնամ ի՞նչ անեմ, ո՞ւմ հողերը պաշտպանեմ՝ Մելիքսեթ Պողոսյանի՞, թե՞ Դավիթ Ղուլունցի, թե՞ Սյունիքի ներկայիս դատախազ Մելոյի տղու: Որ իմանամ ժողովուրդն ունեցվածք ունի՝ կմնամ կպաշտպանեմ, բայց չունեն, ես մնամ իրենց ունեցվածքը պաշտպանե՞մ: Օրեկան մի տղա են բանակից ազատում՝ թող մնան պաշտպանեն: Ղուլունցի եղբոր տղան է կարծեմ Արման Ղուլունցը, տասնինը տարեկան տղա՝ փողը տվել են ազատել, մի քանի օր առաջ Գորիսում ասում են կրակոցների մեջ խառն է եղել: 19 տարեկան տղա է, իր հասակակիցները բանակ են, իրեն ազատել են, եսիմ, է... երկիր չի էլի: Որտեղ մի բոմժ կար՝ բերեցին դրեցին ղեկավար»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test