Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՀՀ-ն իր անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը պատվիրակել է Բաքվին hraparak.am hraparak.am

time
ՀՀ-ն իր անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը պատվիրակել է Բաքվին

«Հրապարակի» զրուցակիցը Ժողովրդավարական համախմբում կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանն է:

- Նիկոլ Փաշինյանը վերջին շաբաթաներին բավականին հակասական հայտարարություններ արեց` աշխարհաքաղաքական առումով: Դավոսի համաժողովից սկսած, մինչև Չինաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատել, ԱՄՆ-ում եռակողմ համաձայնագրի նախաստորագրումից, մինչև Պուտինին սեր խոստովանել, դե իսկ Ադրբեջանի և Թուրքիայի հետ սիրախաղի մասին խոսելն ավելորդ է: Ձեր կարծիքով` Փաշինյանն ի՞նչ աշխարհաքաղաքական խաղերի մեջ է: Ո՞րն է այս իրար հակասող քայլերի նպատակը:

- Հայաստանի Հանրապետությունն իրականում որևէ կողմնորոշում չունի: Ես չեմ պնդի, թե կողմնորոշում ունենալը լավ է, սակայն այս պարագայում կասեմ, որ գլոբալ առումով այդ ամենը ոչ միայն Արցախ հանձնելու գին ունեցավ, այլև` Հայաստանը միջազգային հարաբերություններում իր դիրքերը իջեցրեց: Եթե առաջ վիճելի գործոն էր միայն Արցախը, ապա հիմա վիճելի է նաև Հայաստանի սուվերեն տարածքը` Սյունիքը: Դրանից բացի մեկ բան ևս կարող ենք արձանագրել` Հայաստանն իր անվտանգությունը բառիս բուն իմաստով պատվիրակել է Ադրբեջանին: Արտաքին քաղաքականության սկզբունքները նույնպես պատվիրակվել են Ադրբեջանին, ինչպես նաև Թուրքիային: Այս ամենից հետո, թե ինչ մանյովրներ կլինեն, որտեղ կգնան և ինչ կանեն, Փաշինյանի իշխանությունն իր կոնկրետ նարատիվներից դուրս չի գալիս:

- Փաշինյանն ասում է, որ պատմական քայլ է կատարել, լուծել է հայ-ադրբեջանական մեծ կոնֆլիկտը, Հայաստանն իր ջանքերով դարձել է ամուր և ինքնիշխան պետություն, խաղաղություն է բերել եւ հիմա վարում է բալանսավորված քաղաքականություն:

- Եթե երկրներ մեկնելու քանակությամբ է բալանսավորված քաղաքականությունը որոշվում, եթե այդ գործողություններն են մեր անվտանգության երաշխիքները և մեր դիվանագիտական հաջողությունները, ուրեմն ներողություն, բայց ես էլ կարող եմ ասել, որ ռազմավարական դաշնակցություն եմ հաստատել Եվրոպայի, ԱՄՆ-ի և այլ երկրների հետ: Որպես այդպիսին այստեղ չի կարող լինել տրամաբանություն: Եթե Նիկոլ Փաշինյանի ասելով լիներ, ապա, Հայաստանը գուցե ԱՄՆ-ի 51-րդ նահանգը լիներ: Նրա խոսքերն անտրամաբանական են: Մի բան պետք է ֆիքսել. Անվտանգությունը երբեք չի լինում թղթով: Նույն տրամաբանությամբ` կար նոյեմբերի 9-ի համաձայնագիր: Կար այլ միջնորդ, երկրների ղեկավարների ստորագրություններ, երաշխավոր և այլն: Հետո միանգամից այն շրջանցեցին, անցան դեպի ԱՄՆ: Գործողությունները տեղի են ունենում գետնի վրա, շահերի հարկադրումն է քաղաքականության մեջ որոշում ելքը և գործընթացը: Ի դեպ ասեմ, որ Վրաստանն ու Ադրբեջանը պունկտ առ պունկտ Չինաստանի հետ ունեն նույն այն համաձայնագրերը, որոնցով Հայաստանն այսօր հպարտանում է: Այնպես որ Փաշինյանը դիմում է հերթական մանիպուլյացիային: Այսօրվա խաղաղության կոմպոնենտը միայն հետևյալն է. Ադրբեջանն ինչ ցանկանում է, Հայաստանը զիջում է, առանց ինչ-որ բան պահանջելու, վերջ…. Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը պատվիրակել է Բաքվին, ես սա իզուր չասացի: Այնպես, ինչպես օրինակ ԵՄ-ն է իր անվտանգությունը պատվիրակել ԱՄՆ-ին, ինչպես նաև արտաքին քաղաքականությունը` լայն առումով, այնպես էլ Հայաստանն Ադրբեջանին և Թուրքիային:

- Փաշինյանին, կարծես, հաջողվել է հանրության մի փոքր զանգվածին հավատացնել, որ իր քայլերը տանում են խաղաղության: Սոցհարցումները ցույց են տալիս, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը մի փոքր բարձրացել է: Առաջիկա ընտրություններին Դուք ի՞նչ եք պատրաստվում անել` մասնակցելո՞ւ եք: Ի՞նչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանի կհաջողվի՞ իշխանությունը նորից վերցնել:

- Մենք անպայման մասնակցելու ենք ընտրություններին: Այս պահին դեռևս չենք որոշել, թե ինչ ուժի հետ, չկա այս պահին մեկը, որի հետ իղձեր ունենանք: Միայն մի բան կարող եմ հստակ ասել, որ իշխանության ու պառլամենտական ընդդիմության և նրանց հետ առնչություն ունեցող ուժերի հետ որևէ քայլի չենք գնալու: Այդ հարցը չի քննարկվում, իսկ թե ինչքանով Փաշինյանին կհաջողվի հաղթել ընտրություններում, դա պայմանավորված է նրանով, թե մյուս դերակատարները ինչքանով կկարողանան հաջողել քաղաքականության որակի և բովանդակության մեջ: Եթե ավելի պարզ` պայմանական ասած` մենք, պետք է կարողանանք հաջողության հասնել: Դա նաև մեզանից է կախված: Դաշտում որպես այդպիսին չկա այլ օրակարգ: Չկան օրակարգ մղողներ, ուստի ՔՊ-ն կարող է առանց խոչընդոտների առաջ շարժվել: Այսօր մենք չունենք պառլամենտական ընդդիմություն: Ընդդիմությունն այս իշխանության կցորդն է իր ամեն ինչով: Նրանք իշխանության հենարանն են, օդն ու ջուրը, թթվածինը: Իշխանությունը պետք է փայփայի խորհրդարանական ընդդիմությանը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test