Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պողոս Պողոսյանի դիակի արտաշիրիմում եւ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն կնշանակվի՞. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ aravot.am aravot.am

time
Պողոս Պողոսյանի դիակի արտաշիրիմում եւ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն կնշանակվի՞. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Երևանի քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ավելի քան 20 տարի առաջ «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած, Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը: Հանրային մեղադրողը երկու միջնորդություն ներկայացրեց՝ կրկնակի դատաբժշկական փորձաքննության նշանակում եւ դիակի արտաշիրիմում կատարել:

Տուժողի իրավահաջորդը այսօրվա նիստին ներկա չէր, նրա ներկայացուցիչ փաստաբանը հիշեցրեց, որ նա թեեւ չի ներկայացել, սակայն դատաքննության ընթացքում տեղեկություններ էր հայտնել հոր դիակի վրա առկա որոշակի վնասվածքների մասին, մասնավորապես, որ հոր քունքային հատվածում կետեր է տեսել. « Ինքն էլ է մտածում, որ վայր ընկնելուց հնարավոր չէր այդքան շատ մարմնական վնասվածքներ ստանալ »: Փաստաբանն ասաց, որ առարկություն չունեն կրկնակի փորձաքննություն նշանակելու ու փորձագետներին հարցեր առաջադրելու մասով, ըստ նրա՝ փորձաքննությունը կտա բաց հարցերի պատասխաններ:

Պաշտպանական կողմը միջնորդության քննարկումը վաղաժամ համարեց: Ասաց՝ ենթակա է հետաձգման: Ըստ մեղադրյալ Աղամալ Հարությունյանի պաշտպանի՝ Ռոբերտ Բեջանյանի, գործով վկա Սթիվեն Նյուտոնը տվել է հակասական ցուցմունքներ, իսկ մեղադրող կողմի միջնորդությունը Նյուտոնի ցուցմունքի վրա է հիմնված. « Քանի դեռ Նյուտոնի հետ չենք պարզել իր կողմից ներկայացված փաստաթղերի ու տված ցուցմունքի հակասությունը, մեղադրող կողմի միջնորդության բավարարումը վաղաժամ է: Չի բացառվում՝ Նյուտոնը հետ կանգնի իր տված ցուցմունքից ու պնդի իր ներկայացրած փաստաթղթերը»:

Բացի այդ պաշտպանը միջնորդեց Նյուտոնի ներկայացրած փաստաթղթերը թարգմանել մինչեւ Նյուտոնի հարցաքննությունը:

Նա ասաց որ նշված փաստաթղթերով չի նշվում, որ Նյուտոնը տեսել է 5-6 հոգու, որոնք հարվածում էին Պողոս Պողոսյանին, չի տեսել նաեւ մեղադրյալին՝ Աղամալ Հարությունյանին հարվածելիս: Պաշտպանը զարմացավ, թե ինչ հապճեպություն կա, որ մեղադրող կողմը չի սպասում Նյուտոնի հարցաքննությունից հետո նման միջնորդություն ներկայացնի:

Դատարանը որոշեց բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը փաստաթղթերի թարգմանության մասով: Նիստը նախագահողը նաեւ արձանագրեց, որ վկայի հարցաքննությունը կապ չունի մեղադրող կողմի միջնորդության հետ: Նիստը նախագահողը նաեւ նկատեց, որ նախքան Նյուտոնի հարցաքննությունը պաշտպանը կարող էր պահանջել իր մատնանշած փաստաթղթերի թարգմանությունները, ոչ թե սպասեր վերջում դա պահանջեր կամ հենց հարցաքննության ժամանակ հարցերն ուղղեր դատարանում գտնվող թարգմանչին եւ վերջինս տեղում թարգմաներ ու հարցեր ուղղվեին վկային: Դատարանը հեռացավ խորհրդակցության սենյակ որոշում կայացնելու մեղադրող կողմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ: Այն կհրապարակվի վաղը՝ սեպտեմբերի 12-ի առավոտյան:

Ի դեպ, Սթիվեն Նյուտոնը առողջական խնդիրներով պայմանավորված այժմ ՀՀ-ից դուրս է եկել, բայց վերադառնալու է հոկտեմբերի 5-ին: Այս մասին դատավարական կողմերին հայտնեց դատարանը: Այս վկայի եւս մի հարցաքննություն է նշանակված դատարանում:

Հիշեցնենք, որ Պողոս Պողոսյանը սպանվել է 2001 թվականի սեպտեմբերի 25-ի գիշերը։ Այդ օրը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է սրճարան և, ըստ գործում առկա տվյալների, Պողոս Պողոսյանը, նրան տեսնելով, ասել է՝ «պրիվետ Ռոբ», ինչից հետո Քոչարյանի թիկնապահների հետ վիճաբանություն է սկսել: 2001 թվականին հարուցված քրեական գործի շրջանակում հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար Աղամալ Հարությունյանը (լուսանկարում) մեղավոր է ճանաչվել, դատապարտվել։ Տարիներ անց Դատախազությանն ուղարկված դիմումով Սթիվեն Նյուտոնի ներկայացուցիչները նոր հանգամանքներ են ներկայացրել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test