Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի կյանքին լուրջ վտանգ է սպառնում. ի՞նչ են հայտնում հարազատները armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի կյանքին լուրջ վտանգ է սպառնում. ի՞նչ են հայտնում հարազատները

Բաքվի բանտերում հայ գերիները շարունակում են ծանր զրկանքներ կրել: 28 օր է հացադուլի մեջ է գտնվում լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը: Նրա առողջական վիճակի մասին ընտանիքը տեղեկություն չունի: Հարազատները ArmLur.am-ին հայտնում են, որ Վիգեն Էուլջեքջյանի հետ կարողացել են խոսել մոտ տասը օր առաջ, այդ ժամանկ Վիգենն արդեն 20 օր հացադուլի մեջ էր գտնվում: Անցել է մոտ մեկ ամիս, հարազատները չեն էլ ուզում պատկերացնել, թե ինչ կրիտիկական վիճակում է այս պահին գտնվում Վիգեն Էուլջեքջյանը:

‹‹Իրավիճակն ավելի է բարդացնում այն, որ Կարմիր Խաչը չի կարողանում այցելել Բաքվում պահվող հայ գերիներին: Ինչպես մենք հասկանում ենք օգոստոսին այց չի եղել: Մենք վստահ ենք միայն, որ վերջին այցը Կարմիր Խաչը կատարել է հունիսի 5-ին, հենց այդ ժամանակ էլ Վիգենը նրանց միջոցով խոսել էր մեզ հետ: Կարմիր Խաչի ներգրավվածության բացակայությունը մեզ լիովին անտեղյակ է թողել››,- ArmLur.am լրատվականի հետ զրույցում ասացին Վիգեն Էուլջեքջյանի հարազատները:

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test